Առանց ՀՀԿ-ականների կառավարությունը Ռուստամյանի համար սկզբունքային հարց չի
«Հանրապետականը հո հայհոյա՞նք չի»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողի հարցին ի պատասխան, թե ո՞րն է սկզբունքային հարց նրանց համար` կառավարության կազմի փոփոխությո՞ւնը, թե՞ նոր կառավարություն, որում ՀՀԿ-ական չի լինի: Ըստ այդմ Ա.Ռուստամյանն ասաց, որ սկզբունքային հարցն այսօր քաղաքականության փոփոխությունն է, բայց անհատների հարց դեռ չի քննարկվել ու օրակարգում չկա:
Ա.Ռուստամյանն ավելացրեց, որ ՀՀԿ-ի շարքերում էլ կան արժանի մարդիկ, որոնք իրականում դուրս են մնում նրանց շարքերից, այնպես որ` կարևորը այս պահին երկիրը փրկելն ու քաղաքականության փոփոխությունն է, իսկ թե նոր ձևավորվելիք կառավարությունում ՀՀԿ-ից կլինեն, ԲՀԿ-ից, թե այլ ուժերից այս պահին սկզբունքային չի.
«Կարևորը լավ ծրագրերն են, երկիրը այս վիճակից դուրս բերելը»,- հավելեց նա:
Հիշեցնենք, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերն այսօր հերթական քննարկումն էին կազմակերպել ՀՅԴ խմբակցությունում: Իսկ վաղը ուժերը կհանդիպեն ԲՀԿ խմբակցությունում:
Նախորդիվ`
Ա.Ռուստամյան. Ապրիլի 28-30-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք է լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները