ԲՀԿ-ում չգիտեն՝ Ծառուկյանը կմասնակցի շուրջօրյա հանրահավաքին, թե ոչ
«Այս կառավարությունն, իրոք, տապալել է կենսական կարևորության բոլոր ոլորտներում իր վրա դրված բոլոր կարևորագույն պարտավորությունները, խայտառակ վիճակի է հասցրել երկրի տնտեսությունը: Այլ տարբերակ չկա պետք է հասարակությունը ոտքի կանգնի և մասնակցի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին,-«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Ըստ պատգամավորի, կարևոր չէ, թե որ կուսակցության ներկայացուցիչ կլինի հաջորդ վարչապետը, այլ կարևոր է այն սոցիալ-տնտեսական ծրագիրը, որը կիրականցվի վերջինիս կողմից:
«Եթե պետք է կոսմետիկ փոփոխություններ լինեն կառավարությունում և վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխարինի մեկ այլ հանրապետական, իսկ կառավարության կազմն ու գործող ծրագիրը մնան նույնը, նշանակում է, որ որևէ բան չի փոխվել: Այստեղ կարևոր է լինելու Հայաստանի նոր կառավարության սոցիալական-տնտեսական ծրագիրը և այդ ծրագրի շուրջ համախմբված մարդկանց խորհրդակցությունները, որոնք, բնական է, վարվելու են հանրապետության նախագահի հետ: Թե որ կուսակցությունից կլինի նոր վարչապետը, քննարկելու հարց է: Եթե պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն, ապա դրա կազմում՝ մանավանդ ղեկավար, պետք է լինեն հասարակության վստահությունը վայելող մարդիկ»:
Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպվելիք եռօրյա հանրահավաքին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցության ձևաչափին`Վ. Բաբայանն ասաց. «Անձամբ Գագիկ Ծառուկյանի մասնակցության մասին ես այս պահին պատրաստ չեմ որևէ տեղեկություն տրամադրել, բայց այն, որ մենք մեծ պոտենցիալով և ներգրավվածությամբ լինելու ենք այնտեղ, ժողովրդի կողքին, անվիճելի է»:
Վահան Բաբայանի կանխատեսմամբ՝ ապրիլի 28-ին Հայաստանում ստեղծվելու է նոր քաղաքական իրավիճակ և ամեն ինչ արվելու է Սահմանադրության և օրենքի տառին համաձայն:
Հիշեցնենք, էր ոչ իշխանական ուժերն այսօր որոշում են կայացրել ԱԺ-ում կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի քվեարկության և դրան հաջորդող օրերին՝ ապրիլի 28-30-ը, շուրջօրյա հանրահավաքներ իրականացնել Ազատության հրապարակում:
Նախորդիվ`
Ըստ Վահան Բաբայանի, լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել բարիկադների մասին իր հայտարարությունը
Առանց ՀՀԿ-ականների կառավարությունը Ռուստամյանի համար սկզբունքային հարց չի
Արդյո՞ք Գ.Ծառուկյանի դիրքորոշումն է բարիկադների ու ցնցումների ճանապարհը
Արմեն Ռուստամյան. Ապրիլի 28-ից հետո անելիքները քառյակում չեն քննարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները