Սերժ Սարգսյան. Մենք պետք է չեզոք լինենք Սիրիայում
Սիրիական ճգնաժամի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված սիրիահայությանը պաշտպանելու նպատակով այդ երկրում կռվելու համար Հայաստանից զինված ջոկատներ ուղարկելու մասին հնչող հայտարարությունների կապակցությամբ Սերժ Սարգսյանն ասել է. «Դա կլինի ամենամեծ արկածախնդրությունը: Դա կլինի մեր երկիրը վտանգի մեջ գցելու ամենամեծ քայլը: Եվ շատ վաստակ ունեցող մարդիկ էլ են մեկ-մեկ ընկնում այդ արկածախնդրության մեջ: Ով ուզում է կռիվ գնալ, այսօր էլ դեռ մեր կռիվը չի ավարտվել, թող գնա սահմանին մեր 18 տարեկան զինվորների կողքին կանգնի: Նույնիսկ Սիրիայում հայերը չեզոք պետք է լինեն: Հայերը չեն կարող կողմ դառնալ»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովին, որի ընթացքում նա ընտրվել է ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ:
Ժողովից հետո նախագահ Սարգսյանը պատասխանել է ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, տնտեսությանը, երեկ հրապարակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծին և այդ համատեքստում ՀՀ Նախագահի հայտարարությանը, տնտեսական բարեփոխումների քաղաքականության շարունակելիությանը՝ ձևավորվելիք ՀՀ նոր կառավարության կողմից, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո տնտեսության մեջ ակնկալվող դրական փոփոխություններին, Հայաստանում օտարկերյա ներդրումների ծավալների մեծացման հնարավորություններին և մի շարք այլ թեմաների:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին