ԲՀԿ. Կզրուցենք Դավիթ Քոչարյանի հետ, որպեսզի հասկանանք մանդատը վայր դնելու պատճառը
«Պատգամավոր Դավիթ Քոչարյանը խմբակցությանը փոխանցել է դիմումը, որպեսզի այն տրվի ԱԺ նախագահին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ դիմումում Քոչարյանը խնդրել է դադարեցնել ՀՀ ԱԺ պատգամավորի իր լիազորությունները:
«Դիմում է ներկայացրել պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: Մենք առաջիկայում կզրուցենք Դավիթ Քոչարյանի հետ, որպեսզի հասկանանք, թե որն է մանդատը վայր դնելու պատճառը»,- հավելեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Նշենք, որ Դավիթ Քոչարյանն պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտակարգով` Հրազդանից, ինչը նշանակում է, որ առաջիկայում այդ ընտատարածքում պետք է նոր ընտրություններ տեղի ունենան:
Նախորդիվ`
ԲՀԿ-ական պատգամավորը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան