Հարավային Կորեայում կարծում են, որ Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները կապված են ԱՄՆ նախագահի` Սեուլ կատարելիք այցով
Հարավային Կորեայի զինվորական աղբյուրները տեղեկացնում են, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է չորրորդ միջուկային փորձակումների անցկացմանը: Զգալիորեն ակտիվացել է հյուսիսկորեական Պունգերի միջուկային պալիգոնը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները կապված են ԱՄՆ նախագահ Բարաք Օաբամայի Սեուլ կատարելիք այցով:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի այցը Սեուլ կկայանա այս շաբաթվա ընթացքում:
ԱՄՆ պետդեպարտամենտը Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները անվանել է պրովոկացիա և կոչ է արել Փհենյանին զերծ մնալ հետագա սպառնալիք պարունակող գործողություններից:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան