Քառյակի հանդիպումը հետաձգվում է ԱՄՆ կոնգրեսականների պատճառով
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հանդիպումը կկայանա ժամը 15.00-ին ԱԺ ԲՀԿ խմբակցությունում: Դրա օրակարգում, այլ հարցերից զատ, կքննարկվի նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին որոշման նախագիծը: Ինչպես նաև կքննարկվի նույն հարցի վերաբերյալ առաջիկա եռօրյա նիստերի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելու հարցը:
Նշենք, որ նախապես քառյակի հանդիպումը այսօր պետք է կայանար կեսօրին, սակայն հանդիպման ժամի փոփոխությունը, ըստ Panorama.am-ի խորհրդարանական աղբյուրների, պայմանավորված է ԱՄՆ փոխդեսպանի տանը տեղի ունենալիք հանդիպմամբ, որին մասնակցելու են մի շարք պատգամավորներ` ՀՀԿ-ից Կորյուն Նահապետյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը: Հանդիպումը նախատեսված է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության անդամների հետ` ի դեմս Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան