Շարմազանովը հրաժարվել է, Նիկոյանն էլ տեղյակ չի
Գալուստ Սահակյանի` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո կրկին ակտիվացան կանխատեսումները, թե ով կստանձնի ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը: Ըստ շրջանառվող լուրերի` այն առաջարկվել է ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, սակայն վերջինս հրաժարվել է:
Հաջորդ թեկնածուն, ում հավանական են համարում այս պաշտոնում ՀՀԿ խմբակցության անդամ, կարճաժամկետ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն է: Վերջինս, սակայն, Panorama.am-ին ասաց, որ այդ լուրերի մասին տեղեկացել է մամուլից. «Ինձ հետ նման քննարկում չի եղել»:
Հիշեցնենք, Գալուստ Սահակյանը նախօրեին 101 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ԱԺ նախագահ: