«Ոլորտին այ հիմա ամբողջությամբ կծանոթանամ…». Ա.Գրիգորյան
«Ոլորտին այ հիմա ամբողջությամբ կծանոթանամ: Մինչ այդ… ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում, շփվել եմ ամբողջությամբ մեր բոլոր տարածքների հետ, առավել ևս ապրել են նաև Խոսրովի արգելոցի հարևանությամբ և որոշակի ծանոթություններ ունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանն այն բանից հետո, ինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրան ներկայացրեց նախարարության աշխատակազմին:
Ոլորտին ծանոթանալու թեման շարունակելով նորանշանակ նախարարն ասաց, որ այսօր խորհրդակցություն է անցկացնելու, որի ժամանակ կխոսվի ավելի հրատապ ծրագրերից, ինչ կա այս պահին անհետաձգելի կատարելու:
Բացի այս նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում իր մոտ կհրավիրի նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներին և բնապահպաններին, կքննարկվեն բոլոր խնդիրները, որոնք այսօր ծառացած են:
Պատասխանելով այս պահին ԱԺ-ում քննարկվող և հասարակական լայն հնչեղություն ստացած Սևանի լճի մասին օրենքում փոփոխություններին, որոնք առաջարկում են հավելյալ ջուր բաց թողնել Սևանից առաջիկա հինգ տարիներին, Ա.Գրիգորյանը նշեց, որ որքան ինքը տեղեկացված է` կա գերատեսչական խումբ, որը զբաղվելու է այդ հարցով: Իսկ ինչ վերաբերում է ապօրինի հորերին, որոնք այսօր գործում են, ապա դրանց գործունեությունը պիտի դադարեցվի:
Նախորդիվ`
Նոր նախարարը ներկայացվեց աշխատակազմին, իսկ նախկին նախարարը առաջիկայում կանցնի այլ աշխատանքի