«Forbes». Նույնիսկ Ցեղասպանություն բառը չի կարող բնութագրել հայերի փորձությունները
«Forbes» պարբերականը տպագրել է Հայոց ցեղասպանության վերապրածի ժառանգ Ջանո Պողոսյանի՝ «Ցեղասպանություն բառն անգամ չի բնութագրում հայերի փորձությունները» վերնագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք այն՝ որոշ կրճատումներով:
«2014թ ապրիլին հիշատակվում է մարդկության դեմ կատարված ամենամեծ հանցագործության 99-րդ տարելիցը: 20-րդ դարում ավելի քան 100 միլիոն մարդ զոհվել է ցեղասպանության և պատերազմի ժամանակ: Հայերի փորձությունը եզակի էր: Հայկան փորձի պատմագրությունը լիովին հասկանալու համար պետք է ուսումնասիրել մինչև 1915թ. իրադարձությունները՝ համաշխարհային պատմության համատեքստում:
Ընկերները և հարևանները, որոնք սերնդեսերունդ միասին խաղաղ ապրում էին, հանկարծակի իրար դեմ դուրս եկան:
Ազգ-պետության գաղափարն ի վերջո, վերածվեց օտարատյաց ազգայնականության: Պաշտոնատար անձինք սկսեցին կրկնել իրենց նախնիների հանցագործությունները, քանի որ անպատիժ էին մնացել …
Խոշոր միջազգային հակամարտությունները հնարավորություն ընձեռեցին երիտթուրքերին, նացիստներին, կարմիր կխմերներին, և շատերին առանց հետհարվածի իրենց ծրագրերն իրականացնել՝ իմանալով, որ ոչ ոք չէր միջամտելու:
Այս առումով, հայերի փորձը ծառայում է որպես ժամանակակից ցեղասպանությունների նախատիպ, սակայն, այն չի կարող իսկապես նկարագրել 1915 թ. քաոսը:
ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան 5 չափորիչներ ունի, որոնք բնութագրում են ցեղասպանությունը: Հոլոքոսթ վերապրած Էլի Ուեյսելը նկարագրում է ցեղասպանության 8 փուլերը՝ դասակարգում, սիմվոլացում, անմարդկայնություն, կազմակերպում, բևեռացում, պատրաստում, ոչնչացում և հերքում: Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է, նույնիսկ «ցեղասպանություն» բառը չի կարող լիովին նկարագրել նման աղետը:
«Ցեղասպանություն» բառը չի կարող փոխանցել բռնագաղթը, 3000-ամյա հայրենիքի կորուստը, հզոր մտավորականության ոչնչացումը, և հարուստ մշակույթի վերացման փորձը:
«Ցեղասպանություն» բառը բավարար չէ, քանի որ չի կարող արդարություն հաստատել հողերի, սեփականության, հարստության հարցում:
«Ցեղասպանություն» բառը չի ընդգրկում ժխտողական կառավարության պատմությունը վերաշարադրելու փորձեր՝ կեղծիք ու հնարքներ մարդկության պատմության վրա:
«Ցեղասպանություն» բառը չի նկարագրում հաշտեցման, փոխհատուցման և քավության դժվար ճանապարհը:
Սա ոչ թե իմաստաբանության, այլ քաղաքականության թեմա է: Զոհերի խմբերը հիշողության արդարացման կարիք չունեն, բայց նրանք արդարության կարիքն ունեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները