Economist. Թուրքիայում աճում է սիրիացի կանանց և երեխաների սեռական շահագործումը
Լոնդոնում լույս տեսնող Economist թերթը «Սիրիացի կանայք Թուրքիայում. սիրիացի կանանց և երեխաների սեռական շահագործումը գնալով աճում է» վերնագրով հոդված է գրել, որում անդրադարձել է քաղաքացիական պատերազմի հետևանքով Թուրքիայում հաստատված սիրիացի կանանց դժվար կյանքը:
Հոդվածում հիշատակվում է մի դեպք, երբ սիրիացի 22-ամյա աղջկան թուրք զինվորականները ստիպել են 210օր սեռական հարաբերություններ ունենալ:
«Մի քանի շաբաթ առաջ հարևան Նիզիփ քաղաքում թուրքական ռազմական մեքենան կանգնեց իմ կողքին: Տղամարդը պահանջեց իմ ID քարտը և ստիպեց 21 օր սեռական հարաբերություններ ունենալ իր և իր ընկերների հետ»,-ասել է 22-ամյա սիրիացի կինը:
«Փախստական կանանց ու աղջիկների ստիպողաբար մարմնավաճառութամբ զբաղվելու դեպքերը հաճախ են հանդիպում»,-ասել է ակտիվիստ Ռաջա Ալթային` ավելացնելով, որ այս հանցագործություններից շատերը տեղի են ունենում ճամբարներից դուրս և հայտնի չեն, քանի որ կանանց մեծ մասը վախենում են իրենց տղամարդ բարեկամներից, ովքեր կարող են սպանել իրենց` ընտանիքի պատվիը գետնով տալու համար:
«Իրենց տանջողները գիտեն դա և օգտագործում են նրանց դեմ, իսկ կինը լուռ է մնում և շարունակում է հպատակվել»,-նշել է Ալթային:
Թուրքիայի իշխանությունները տեղից շարժվեցին միայն այս կնոջ պատմությունից հետո, ում տեղափոխեցին մեկ այլ ճամբար:
«Մենք նման դեպքերը շատ լուրջ ենք համարում և զրո հանդուրժողականություն ենք ցուցաբերում շահագործումների դեմ»,-ասել է թուրք պաշտոնյան:
Բացի կանանցից շահագործման են ենթարկվում նաև երեխաները:
«Մազլումդեր» իրավապաշտպան կազմակերպությունը հարցազրույցներ է անցկացրել 72 սիրիացի կանանց շրջանում:
Կազմակերպությունը նշում է, որ սիրիացի հարսանցուները «շահութաբեր բիզնես» են դարձել, ում գործակալները վաճառում են 5000 լիրայով (մոտ 2400 դոլար):
Նշենք, որ ըստ ՄԱԿ տվյալների` Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների թիվը 1 մլն է և տարեվերջին կարող է հասնել 1.4 մլն-ի: Կանայք և երեխաները կազմում են նրանց 75%-ը: Սիրիացիների 1/3-ը ապրում է 22 ճամբարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան