Հասան Ռոհանի. Իրանն ու ԱՄՆ-ն Իրաքի հարցում կարող են համագործակցել
«Իրանը կքննարկի ԱՄՆ-ի հետ Իրաքի հարցում համագործակցելու հարցը»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Այսօր տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, այն հարցին, թե Իրանը ԱՄՆ-ի հետ կհամագործակցի՞ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, Իրանի նախագահը պատասխանել է. «Բոլոր երկրները պետք է պայքարեն դրա դեմ. Միացյալ Նահանգները դեռ այդ հարցում քայլ չեն կատարել, երբ որ սկսեցին գործել, այդ դեպքում կարելի է մտածել ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին»:
«Մենք դեռ մեկ տարի առաջ էինք նախազգուշացնում ահաբեկիչության վտանգի մասին, սակայն որոշ հզոր պետություններ շարունակում էին ահաբեկիչներին զենք տրամադրել. Նույնիսկ ամերիկացի մի պաշտոնյա հայտարարել էր, որ Սիրիայի նախագահական ընտրություններից հետո ահաբեկիչներին հավելյալ զինտեխնիկայով կապահովեն. Եթե այդ տեղեկատվությունը հավաստի է, ապա ես ցավում եմ. Բոլորը պետք է միահամուռ ջանքերով պայքարեն ահաբեկիչների դեմ»,-հավելել է Հասան Ռոհանին:
Ռոհանին, անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Եթե Իրաքի կառավարությունը մեզանից օգնություն խնդրի, ապա մենք այդ հարցը կքննարկենք և միջազգային նորմերի շրջանակներում Իրաքին օգնություն կցուցաբերենք: Մենք այլ ճանապարհ չունենք, քան ահաբեկիչների դեմ պայքարել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան