Գ. Սահակյանը ոչ իշխանականներին մեղադրեց նիստը տապալելու փորձի մեջ
ԱԺ նիստը մեկնարկեց, ՀՀԿ-ականները կարողացան ապահովել քվորումի համար անհրաժեշտ 66 պատգամավորների ներկայությունը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում կշտամբեց նրանց, ովքեր փորձում են տապալել խորհրդարանի բնականոն աշխատանքը. «Ես հասկանում եմ, որ մեր ոչ իշխանական ուժերը փորձում են տապալել, բայց լռություն պահպանեք, որ աշխատանքները շարունակվեն»:
Նա նաև զգուշացրեց, որ նիստերը մեկնարկում են առավոտյան ժամը 11-ին, և շարունակվելու են և’ վաղը, և’ մյուս օրը, և’ երկուշաբթի ու երեքշաբթի:
«Գնացինք»: ԱԺ նիստի մեկնարկից անմիջապես հետո այսպես, դիմելով գործընկեր Արայիկ Գրիգորյանին ասաց Առաքել Մովսիսյանը` Շմայսը, արագ-արագ դուրս գալով խորհրդարանից: Նրանց օրինակին հետևեցին շատ ՀՀԿ-ականներ:
Նախորդող հրապարակում`
ԱԺ նիստը տապալվեց. Քվորում չկա
Է.Շարմազանով. Շուտով մեկ-երկու պատգամավոր էլ կգան` կշարունակենք մեր աշխատանքները