ԱԺ նիստը տապալվեց. Քվորում չկա
Խորհրդարանական ընդդիմությունը տապալեց ԱԺ նիստը. Քվորում չլինելու պատճառով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ հայտարարվում է երեք ժավյա ռեժիմ` երեք ժամ անց կրկին պետք է պատգամավորները գրանցվեն և եթե քվորում լինի, նոր հնարավոր կլինի աշխատանքներն իրականացնել:
Նշենք, որ գրանցվել էր ընդամենը 63 պատգամավոր` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» դահլիճում չէին, թեև ԱԺ-ում էին:
«Առանց մեզ միշտ էլ քվորում չի լինի»,-լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հաստատելով, որ նիստի մեկնարկին չգրանցվելը նրանց հերթական տակտիկական քայլն էր:
Հիշեցնենք, քվորումն ապահովելու համար անհրաժեշտ է գրանցված 66 պատգամավոր: