ԱԺ նիստը մեկնարկեց ընդդիմության դժգոհությամբ
Քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց որոշում՝ ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակել մինչ օրակարգում առկա բոլոր հարցերը կսպառվեն: Ինչպես և Panorama.am-ը գրել էր՝ սա նշանակում է, որ երեկոյան ժամը 18.00-ից հետո ԱԺ նիստը կարող է շարունակվել:
Նշենք, որ որոշմանը կողմ էր քվեարկել 68 պատգամավոր, խորհրդարանական ընդդիմությունը դեմ էր և իր բողոքն արտահայտեց շատ բուռն: Անգամ լսվում էին 20 րոպե ընդմիջում վերցնելու պահանջներ, սակայն Գալուստ Սահակյանը դրանց տեղի չտվեց:
|
Այդուհանդերձ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարըի ելույթի ժամանակ, որն արդեն զեկուցում էր, վերցրեց 20 րոպե ընդմիջում:
Նախորդող հրապարակումը՝
Արտահերթ՝ արտահերթից հետո