ԱԺ-ում քվեարկությանը միայն ՀՀԿ-ն էր մասնակցում (Տեսանյութ)
Ազգային Ժողովը քիչ առաջ կազմակերպեց արտահերթ նիստում քննարկված հարցերի քվեարկությունը, այդ թվում և «Կուտակային կենսաթոշակների մասին» վիճահարույց օրենքի: Նախքան քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց լրագրողներին, քանի որ ընդդիմությունը բոյկոտել է և չի մասնակցում քվեարկությանը, ուշադիր լինել քվեարկության ընթացքին` ավելորդ խոսակցությունների խուսափելու համար:
Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նկատեց. «Ճիշտն ասած շատ դժվար է առանց ընդդիմության... որ չկան, մենք կլինենք նաև ընդդիմություն»:
Ի դեպ, ՀՀԿ-ականները շատ ուրախ էին, անընդհատ տեղից լսվում էր «վարման կարգով» բացականչություններ, որոնք բուռն ծիծաղ էին առաջացնում
«Կուտակային կենսաթոշակների մասին» վիճահարույց օրենքն երկրորդ ընթերցմամբ ընդունվեց: 15 րոպե անց կկազմակերպվի հերթական քվեարկությունը` արդեն նոր հրավիրվելիք արտահերթ նիստի շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում