Եվս 1 բանաձև․ Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ ԼՂ հարցը Եվրոպայի խորհրդում քննարկելու համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում Ադրբեջանն արդեն 3-րդ հակահայկական բանաձևն է ներկայացնում՝ փորձելով հնարավոր ամեն ձևով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներ սկսել Եվրոպայի խորհրդում։ Այս մասին հայտնում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Այսօր ԵԽԽՎ-ում ներկայացված բանաձևի նախագիծը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին։
Բանաձևում ասվում է, թե Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նախկին Խորհրդային Միության տարածքում մեծ թշնամանք կա։ Ինչպես ցույց տվեց Վրաստանի փորձը, սառեցված հակամարտությունները շատ արագ կարող են վերածվել բռնությունների։
Բանաձևով Եվրոպայի խորհրդին առաջարկվում է դերակատարություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում՝ ԵԽ անդամ 2 երկրների միջև։
«ԵԽ-ն պետք է հիշեցնի Հայաստանին և Ադրբեջանին, որ 2001թ․-ին ԵԽ-ին անդամակցության ժամանակ, նրանք պարտավորվել են հասնել խնդրի կարգավորմանը միայն խաղաղ միջոցներով՝ զերծ մնալով սպառնալիքներից և հարևանների դեմ ուժի կիրառումից։ Միևնույն ժամանակ Հայաստանը պարտավորվել է իր ազդեցությունն օգտագործել՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման համար»։
2005թ․-ին ընդունված բանաձևով ԵԽԽՎ-ն որոշել էր շարունակել խնդրի կարգավորման զարգացմանն ուղղված մոնիտորինգը։ Սակայն, ինչպես նշվում է բանաձևում, Վեհաժողովը քննարկել է հարցը, սակայն խորությամբ չի զբաղվել այս խնդրով։
«Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությունից 13 տարի անց և 2005թ․-ի կոնֆլիկտի վերաբերյալ բանաձևի ընդունումից 9 տարի անց, տարածաշրջանում ներկայիս աշխարհաքաղաքական պայմանները կոչ են անում Վեհաժողովին կրկին անդրադառնալ այս հարցին և նոր զեկույցի միջոցով 2 երկրներին հիշեցնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց գրանցել»,-նշվում է բանաձևի նախագծում։
Հարակից հրապարակումենր`
«Ալիևի վարչակարգն աստիճանաբար կորցնում է իրականության զգացողությունը»
«Բռնապետի համար անընդունելի է անգամ ոչ ականջահաճո հարցը»
Ադրբեջանը ԵԽԽՎ-ում 2-րդ հակահայկական բանաձևն է ներկայացրել
Ադրբեջանի նախագահը խեղաթյուրում է իրականությունը. Հայ պատվիրակը արձագանքել է ԵԽԽՎ-ում Ալիևի ելույթին
«Ադրբեջանի նախագահությունը շատ խնդրահարույց է, ինչի մասին այսօր ևս բարձրաձայնեցին ԵԽԽՎ պատվիրակները»
Ճի՞շտ էր որոշումը` որևէ հարց չուղղել Ալիևին. Հովհաննիսյանի մեկնաբանությունը
ԵԽԽՎ-ում Ալիևը պաշտպանվում էր՝ «հարձակվելով» պատգամավորների վրա
Եվրոպան ականտես է Ալիևի ոչ ադեկվատությանն իր ողջ հմայքով. Ա.Հովհաննիսյան
Ալիևի ելույթի ժամանակ ակտիվիստները կապել են բերանները (լուսանկար)
Հայկական պատվիրակությունը որևէ հարցով չի դիմի Ալիևին. Հ.Նաղդալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան