«Ժառանգության» հոբելյանական համագումարի մեկնարկն ազդարարվեց առանց պետական դրոշի
«Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը մեկնարկեց կազուսով. Հայաստանի օրհներգից հետո կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնաբերեց, որ դահլիճում բացակայում է պետական դրոշը: Այն բերեցին մոտ հինգ րոպե անց:
Այնուհետև, Ր. Հովհաննիսյանն ընթերցեց մի երիտասարդի նամակ, որը ստացել է օրերս: Նամակում երիտասարդը գրել է. «Մենք միավորված ավելի մեծ ենք, քան վախը... արժանապատվությունն ավելի մեծ է, քան նվաստացումը... Ապագան գալիս է...»:
Փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց կուսակցության վարչության հաշվետվությունը` ամփոփելով անցած տարիները խորհրդարանական, նախագահական ընտրություններից մինչև այսօր: Իսկ վերջում հավաստիացրեց, որ վարչությունը շարունակելու է գործել այն սկզբունքայնությամբ ու վճռականությամբ, որով միշտ գործել է `մնալով ժողովրդի կողքին:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ամփոփեց խորհրդարանական գործունեությունը` նախ նշելով, որ համաձայն է, որ շատ թուլացել է խմբակցության կեցվածքը, այնուհետ անդրադարձավ նաև քառյակի գործունեությանը. «Այսօր խորհրդարանում հիմնական տոն տվողն ու եղանակ ձևավորողը ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի համախմբումն է: Հասկանալի էր, որ միայն համախմբվելով կարող էինք մի բան փոխել, որևէ մեկը թելադրող չէ»:
Ռ.Հակոբյանը նշեց, քանի դեռ օրակարգում կա ամբողջական իշխանափոխության պահանջ կա նաև համագործակցության:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով