«Բաքվի կռվարար տղան կատաղել է». ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի պատգամավորը՝ Ալիևի մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Մեծ Բրիտանիայի պատգամավոր Փոլ Ֆլինը անդրադարձել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։ Նշենք, որ Փոլ Ֆլինը Ադրբեջանի նախագահին ԵԽԽՎ-ում հարց էր ուղղել՝ կապված Ադրեջանում ընտրությունների կեղծման հետ, ինչին ի պատասխան Ալիևը պատգամավորին սուտասան էր անվանել՝ հավելելով, որ այդպիսի կեղծիքներ կարող են լինել իր երկրում։
Այսպես Փոլ Ֆլինն իր կայքում գրում է. «Ադրբեջանի նախագահը կատակ չէ։ Ալիևը Ստրասբորգում բացահայտեց իր պարծենկոտությունը և կռվարարությունը։ Մյուսների համար նա չար, սպառնացող վտանգ է, ով ամիս-առ-ամիս ավելի է հարստանում, ով կարող է պատերազմը հետ բերել Կովկաս։ Մարդու իրավունքների կազմակերպությունները զգուշացրել էին, որ Ադրբեջանը չի կարող լինել Եվրոպայի խորհրդի՝ աշխարհում մարդու իրավունքների առաջատար կազմակերպության, նախագահող։
ԵԽԽՎ-ում ինձ տրվեց 30 վայրկյան՝ նրան հարց ուղղելու համար և ես հարցրեցի. «Ես հանդիպել եմ բլոգերների և լրագրողների, ովքեր կեղծ մեղադրանքներով ազատազրկվել են, Ադրբեջանում, ընտրությունները կեղծվել են։ Արդյո՞ք ձեր նախագահությունը նշանակում է, որ Ադրբեջանը կբարձրացնի մարդու իրավունքների չափանիշները ԵԽ ստանդարտներին, թե այլ երկրները պետք է մարդու իրավունքների չափանիշները իջեցնեն ձեր մոտ տիրող անմխիթար վիճակին»։
Այս հարցից հետո Ալիևը կորցրեց ինքնատիրապետումը, ինչպես բոլոր քննադատող հարցերի ժամանակ։ Նա ինձ մեղադրեց ստախոսության մեջ և իր նախկին չափազանցություններին ավելացրեց իր երկրում մարդու իրավունքների անաղարտությունը՝ հերքելով իմ ներկայացրած համառոտ մեղադրանքները»։
Ֆլինը նշում է, որ Ալիևը պետք է կարդա իր ընտրության վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդների 2013թ-ի զեկույցը, որտեղ նշվում է, որ հոկտեմբերի 9-ի ընտրություններում տեղի են ունեցել արտահայտման, հավաքների ազատության սահմանափակումներ, թեկնածուների և ընտրողների ահաբեկումներ, էական խնդիրներ են նկատվել ընտրական ողջ պրոցեսում։ Ձայների հաշվարկը գնահատվել է բացասական, դիտարկված տեղամասերը դիտորդների կողմից գնահատվել է վատ կամ շատ վատ։ Դիտորդները զեկուցել են քվեատուփերի լցոնումների մասին ընտրատարածքներում, տեղի են ունեցել բազմակի քվեարկություններ։
«Ահա սա է այն ընտրությունները, որը նախագահ Ալիևը գնահատում է արդար։ Human Rights Watch-ի Եվրոպայի և կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյուգ Վիլյամսոնն ասում է. «Բացահայտ հեգնանք է, որ Ադրբեջանը նախագահում է մի կառույցում, որի ստանդարտները նա կոպտորեն խախտում է։ Եվրոպայի խորհրդի ղեկավարությունը չպետք է բաց թողնի այս հնարավորությունը և պետք է պահանջի Ալիևից՝ ազատ արձակել մարդկանց, ովքեր ճաղերի հետևում են ոչ այլ ինչի, քան իրենց կարծիքը արտահայտելու համար, և պետք է հնարավորություն տա խմբերին գործելու»։
Ցավոք, Ադրբեջանում լրագրողների և բլոգերների ձերբակալություները շարունակվում են և ոչ մի զղջման շշուկ Ալիևից։ Նա պարծենում է, որ իր ընտրության դեմ պայքարում էին ընդմենը 800 ցուցարարներ։ Զարմանալի չէ, քանի որ նախկին ցուցարարները ծեծվել են Ալիևի ոստիկանության կողմից։ Ալիևի նավթային հարստությունն օգտագործվում է աշխարհը հրապուրելու և մեզ՝ իր անսահման առաքինության մեջ համոզելու համար։ Անխուսափելիորեն նրա ելույթը պարունակում էր սովորական բողոք, որ Արևմուտքը չի միջամտում 22 տարի սառեցված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Ալիևը ակնարկում էր որոշ գործողություններ։ Հակամարտության փորձագետներն ինձ իրենց մտավախությունն էին հայտնում, որ նա հարավոր է ռազմական գործողություններ է ծրագրում։ Արյունահեղությունից խուսափելու մեր լավագույն հույսն այն է, որ հակամարտությունը մշտապես սառեցված մնա»:
Նախորդող հրապարակում`
ԵԽԽՎ-ում Ալիևը պաշտպանվում էր՝ «հարձակվելով» պատգամավորների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան