Ջոն Քերի. ԱՄՆ-ն լուրջ է ընդունում միջուկային զենքի մերժման վերաբերյալ Իրանի հոգևոր առաջնորդի արձակած ֆեթվան
«Իրանի տրամադրության տակ գտնվող 19 հազար ցենտրիֆուգները բավականին շատ են»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Տեղեկատվության համաձայն՝ քիչ առաջ Վիեննայում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ջոն Քերիի հերթական հանդիպումը. Առաջիկայում սպասվում է Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի հանդիպումը:
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով միջուկային խնդրի հարցում Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքներին, մասնավորապես նշել է. «Չնայած առկա խնդիրներին, մենք խնդրի լուծման ուղիներ փնտրելու հարցում հաստատակամ ենք: Այսօր կմեկնեմ Վաշինգտոն և բանակցությունների արդյունքների շուրջ կխորհրդակցեմ նախագահ Օբամայի և Սենատի հետ»:
Շարունակելով խոսքը՝ ԱՄՆ պետաքարտուղարը հավելել է. «Բանակցությունների ընթացքում մենք առաջընթաց արձանագրել ենք, սակայն առջևում դեռևս դժվար աշխատանք է սպասվում: Եթե կարիք լինի, ապա պատրաստ եմ կրկին Վիեննա գալ, սակայն առայժմ որևէ հստակ ծրագիր չկա»:
Ջոն Քերին, անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ միջուկային զենքի ստեղծման դեմ արձակած ֆեթվային, նշել է. «Մենք լուրջ ենք ընդունում միջուկային զենքի մերժման վերաբերյալ Իրանի հոգևոր առաջնորդի արձակած ֆեթվան, սակայն ցանկանում ենք, որպեսզի դա օրինականացվի»:
Նշենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը. 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման համար նախատեսված 6-ամսյա ժամկետն ավարտվում է հուլիսի 20-ին:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները
Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը կանցնի առանց Սերգեյ Լավրովի
Իրանի ԱԳ նախարար. Հուլիսի 20-ին հուսով եմ պատմական իրադարձության ականատեսը կլինենք
ԱՄՆ-ն չի բացառում, որ հուլիսի 20-ին միջուկային հարցում Իրանի հետ համաձայնություն ձեռք կբերվի
Օբամա. Մենք վճռական ենք Իրանին հետ պահել միջուկային զենք ձեռք բերելուց
Իրանի հոգևոր առաջնորդ. Արևմուտքի առաջ քաշած միջուկային խնդիրը միայն պատրվակ է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում