ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան շփման գծում հետագա էսկալացիան անթույլատրելի է
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղադրված է ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրենի հայտարարությունը` Ղարաբաղյան շփման գծում իրավիճակի սրացման կապակցությամբ: Ներկայացնում ենք այն ստորև:
«Լուրջ անհանգստացած ենք Ղարաբաղյան շփման գծում իրավիճակի կտրուկ սրացմամբ, ինչը մարդկային զոհերի է հանգեցրել: Խորին ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին:
Վերջին օրերի իրադարձությունները դիտարկում ենք իբրև հրադադարի վերաբերյալ և քաղաքական ուղիներով խնդրի կարգավորմանը հասնելու լրջագույն պայմանավորվածությունների խախտում:
Հետագա էսկալացիան անթույլատրելի է: Կոչ ենք անում հակամարտության կողմերին զսպվածության, հրաժարվել ուժի կիրառումից և անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման նպատակով»,- ասված է պաշտոնական հայտարարության տեքստում: