Արփինե Հովհաննիսյանը կփոխարինի Հ.Սահակյանին Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում
ԱԺ Էթիկայի հանձնաժողովը առաջիկայում նոր նախագահ կունենա: Panorama.am-ի հետ զրույցում գործող նախագահ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ իսկապես որոշել է հրաժարվել պաշտոնից՝ հանձնաժողովում աշխատանքային ծանրաբեռնվծության պատճառով:
«Հարցը քննարկել եմ նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ»,- նշեց նա:
Այնպես որ առաջիկայում ՀՀԿ խմբակցությունը կքննարկի Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջադրելու հարցը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե իր գործընկերներից ով կփոխարինի իրեն այդ պաշտոնում, Հ.Սահակյանն ասաց, որ դեռ այդ հարցը խմբակցությունում չի քննարկվել:
Մինչդեռ Panorama.am-ի աղբյուրների հաղորդմամբ՝ Հովհաննես Սահակյանին Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը: