Հայաստանը հոկտեմբերի 9-ին կմիանա ԵՏՄ-ին. Սլուցկի
Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի վավերացումը նախատեսվում է իրականացնել համաչափ` Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների կողմից: Նման հայատարարությամբ է հանդես եկել ՌԴ Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: Հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
«Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին կմիանան նաև այլ երկրներ՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանը, իսկ հետո՝ Ղրղզստանը»,- նշել է Սլուցկին:
Վերջինս կարևորել է ԵՏՄ-ի ձևավորումը` ի հակակշիռ միաբևեռ աշխարհակարգ ձևավորելու փորձերի: