Էյնուլլա Ֆաթուլլաևի փոստային արկղի պարունակությունը հայտնվել է համացանցում
Հայ հաքերների խումբը սկսել է հրապարակել «Իրական Ադրբեջան» թերթի և այդ հրատարակչության գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևի փոստային արկղերի պարունակությունը: Հնարավոր է, որ հրապարակված նամակներից շատերը տեղեկատվության առումով իրենց արդիականությունը կորցրել են, սակայն հրապարակված նամակների շարքում առկա են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող խոստովանական նամակներ:
Օրինակ, ուշագրավ է Ադրբեջանի հատուկ ծառայության վետերանի խոտովանությունը, ով պատմում է ադրբեջանցի հայտնի հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևի եղբոր մասին ոչ հաճելի ճշմարտություն, ով, ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական տարբերակի, սպանվել է Ղարաբաղյան հակամարտության ժամանակ: Սակայն վետերանը պնդում է, որ նա Ադրբեջանի կողմից կռված չեչեն վարձկան վկաներ ունի, ովքեր կարող են պատմել «Չինգիզ Մուստաֆաևի մահվան մասին ողջ ճշմարտությունը, ում իրականում սպանել են հենց ադրբեջանցիները»: Բայց ո՛չ զոհվածի եղբայրները, ո՛չ «Իրական Ադրբեջան» թերթի խմբագրությունը չեն ցանկացել հրապարակել լրագրողի մահվան մասին իրականությունը:
Հատկանշական է նաև ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի՝ լրագրող Աքպեր Հասանովին տված հարցազրույցը, որտեղ Յունուսը խոստովանում է, որ ադրբեջանական բանակը կրակել է Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա, ինչն էլ ստիպել է ԼՂՀ Պաշտպանության բանակին ճնշել կրակակետերը, այդ թվում նաև Խոջալուում, Շուշիում, Ալիբեյլիում, որտեղից էլ տեղի էր ունենում քաղաքի վրա կրակոցները:
Ֆաթուլլաևի նամակագրության բովանդակությանը ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: 15 000 նամակներից կհրապարակվեն միայն առավել կարևոր և հետաքրքիրները. քաղաքացիների նամակները, ինչպես նաև նախկինում «Իրական Ադրբեջան»-ի էջերում հրապարակված նամակները, երբ Ֆաթուլլաևը դեռ այդքան էլ ակտիվորեն չէր համագործակցում Ադրբեջանի նախագահի հետ:
Նշենք, որ երեկվանից համացանցում են հայտնվել նաև Էյնուլլա Ֆաթուլլաևի հեռախոսային խուսակցությունների նյութերը, որոնցից պարզ է դառնում, որ նա հանդես է գալիս որպես Իլհամ Աիևի աշխատատակազմի «հոգաբարձու», ով բավականին զայրացած նկատողություններ է անում Բաքվում գործող Սորոսի հիմնադրամի ծրագրերի տնօրեն Ռովշան Բագիրովին:
Նախորդիվ`
Էյնուլլա Ֆաթուլլաևը, Իլհամ Ալիևի աշխատակազմը և նրանց «իրավապաշտպան» գործունեությունը Եվրոպայում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան