Բացառիկ. Եվրամիությունը ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին և կոչ անում անցկացնել թափանցիկ հետաքննություն
«Եվրամիությունը խորապես ցավում է Լեռային Ղարաբաղի հակամարտության արդյունքում կյանքերի շարունակական ողբերգական կորստի կապակցությամբ, որն առավել է ընդգծում հակամարտության կարգավորմանը շուտափույթ և արդար լուծում գտնելու հրատապությունը։ Մենք նաև մեր ցավակցություն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի ընտանիքին, և մյուս հայ և ադրբեջանցի զոհերին»,- այս մասին Panorama.am-ի թղթակցին ասաց Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պետեր Ստանոն՝ պատասխանելով Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հարցին:
«ԵՄ-ն ընդգծում է միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում երկու կողմերի ունեցած պարտավորությունները, մասնավորապես նրանց, որոնք վերաբերում են քաղաքացիական անձանց և հակամարտությունների ժամանակ կալանավորված անձանց հետ վարվելուն և ԵՄ-ն կոչ է անում նման միջադեպերի լիարժեք և թափանցիկ հետաքննությունների անցկացում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին՝ Միջազգային Կարմիր խաչի կոմիտեին տրամադրել անարգել մուտք և ցուցաբերել հնարավոր ողջ աջակցությունը՝ հակամարտության արդյունքում մահացած կամ կալանավորված անձանց գործերին միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան արագ լուծում տալուն»,-Panorama.am-ին ասաց Պետեր Ստանոն։
Նախորդող հրապարակումներ`
Կարեն Պետրոսյանի մահվան գործով դիմել են միջազգային կազմակերպություններին
ՄԻԵԴ-ն ընթացք է տալիս Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու պահանջին
ՄԻՊ-ը Կարեն Պետրոսյանի սպանության դեպքի առթիվ դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին
Կարեն Պետրոսյանին առևանգել են հայկական տարածքից. Աշխատանքային վարկած
Ադրբեջանական լուրեր. Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծակի մահացել է»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը