Քառյակը չի հանձնվում` հնարավոր է նորից արտահերթ նիստ նախաձեռնեն
Քիչ անց` ժամը 11.00-ին քառյակը նիստ կգումարի, որպեսզի քննարկի իր հետագա անելիքը «Շրջանառության հարկի մասին» օրենքի այսօրվանից ուժի մեջ մտնելու վերաբերյալ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
«Մենք կքննարկենք ու որոշում կկայացնենք նիստում, թե ինչ ենք անելու այս կապակցությամբ: Հնարավոր է նորից նախաձեռնենք արտահերթ նիստ այսօր երեկոյան, հնարավոր է դիմենք կառավարությանը, որպեսզի արագընթաց տեմպով հանդիպենք և որոշում կայացնենք օրենքը ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ»,- նշեց նա:
Ամեն դեպքում, հավելեց Մ.Մելքումյանը, որոշում պետք է կայացվի, քանի որ այսօր օրենքն արդեն ուժի մեջ է մտել:
Հիշեցնենք, քառյակում ընդգրկված խորհրդարանական ուժերը ստորագրահավաք էին նախաձեռնել, որպեսզի երեկ երեկոյան ԱԺ-ն արտահերթ նիստ գումարեր` օրենքին նվիրված քննարկմամբ: Սակայն ՀՀԿ-ականներն այս անգամ ևս չներկայացան և քվորում չապահովելու պատճառով արտահերթը տեղի չունեցավ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները