Զ.Փոստանջյանը թելադրում է եռյակին ինչ անել (տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց, որ մշակել է միացյալ հարթակի օրակարգը, որը պետք է ընդունի եռյակը, եթե այն ազնիվ է ու արդար:
Ուշագրավն այն է, որ ստորև ներկայացվելիք պահանջները, որոնք պատգամավորը նախատեսում է դարձնել եռյակի միացյալ օրակարգ, Զ.Փոստանջյանը չի քննարկել եռյակում ներկայացված որևէ ուժի հետ:
«Սա իմ կարծիքն է, որը ես հրապարակել եմ և կարծում եմ, որ միասնական օրակարգը պետք է անդրադարձ կատարի այս հարցերին: Մատչելի ներկայացրել եմ այն նվազագույն հարցերը, որոնք պետք է ունենա այդ միասնական հարթակը»,- նշեց նա:
Ավելին, պարզվեց, որ այս առաջարկները նա չի քննարկել նաև կուսակցության հետ, որը, հիշեցնենք, մաս է կազմում եռյակի:
Եվ այսպես, ահա թե ինչ է առաջարկում անել եռյակին Զարուհի Փոստանջյանը.
«Եռյակը պետք է ձևավորի միացյալ հարթակի օրակարգը, որն առաջիկա օրերին պետք է հրապարակի առաջնային օրակարգը, որն էլ իր հերթին նվազագույնը պետք է ներառի ձևավորված քաղաքական և տնտեսական մենաշնորհային համակարգի ամբողջական փոփոխության ծրագիր և ապագա քաղաքական իշխանության գործունեության հիմնավորում` հասարակության պահանջների արտացոլմամբ:
1. «Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները ՀՀ ԱԺ-ում պետք է սկսեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու (impeachment) գործընթացը:
2. ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին որպես հանցագործների և հետամուտ է լինելու նրանց քրեական հետապնդմանը և օրինական դատավճռով ազատազրկմանը, ինչը պետք է վերահաստատվի նաև ՀԱԿ-ի և «Ժառանգության» կողմից:
3. Ապօրինի սեփականաշնորհված և ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձ պետությանը: ՀՀԿ-ում ԲՀԿ-ում և Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխների ապօրինի ձեռք բերած ունեցվածքի վերադարձ պետությանը:
4. Հակակշռող և զսպող օրենքների ընդունում, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում, լյուստրացիայի մասին օրենքի ընդունում, ընտրական օրենսգրքի փոփոխություն:
5. Բոլոր այն դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում և դատապարտում, ովքեր ներգրավված են եղել քաղաքական հետապնդումների գործերում:
6. Ոստիկանության, ԱԱԾ-ի և բանակի բոլոր պաշտոնատար անձանց հետապնդում և դատապարտում, ովքեր մասնակիցն են եղել քաղաքական սպանությունների, հետապնդումների, հալածանքների և բռնաճնշումների:
7. Ժամանակավոր անցումային կառավարության ձևավորում, որը կգործի առավելագույնը վեց ամիս և կիրագործի վերոնշյալը` մինչև օրինական իշխանության ձևավորում:
8. Արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան