Րաֆֆի Հովհաննիսյան. Մեզ պետք է հեղափոխություն
«Դուք որոշեք՝ այսօր կամ սկզբի վերջ է, կամ վերջի սկիզբը: Մեզ պետք է հեղափոխություն՝ հոգու, մտքի, ազգային ապագայի, իհարկե՝ ըստ սահմանադրության: Այդ հեղափոխությունը լինելու է սահմանադրական, խաղաղ, իրավական, օրինական»,- Ազատության հրապարակում ընթացող խորհրդարանական ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ-ի, «Ժառագության» և ՀԱԿ-ի հանրահավաքում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հարգում է Լևոն Տեր-Պետրոսյանին, թեև որոշ հարցերում համաձայն չէ նրա հետ. «Մեր ներքին ազատությունն է մեր շարժման հիմքը: Չնայած այստեղ կանգնածներս ունենք տարաձայնություններ, բայց մենք կոչ ենք անում քաղաքական և քաղաքացիական բոլոր ուժերին միավորվել մեր երկիրը փրկելու, սահմանադրական կարգը վերականգնելու համար»:
Այնուհետև Ր. Հովհաննիսյանն թարմացրեց այն կոչը, որ արել էր մեկ տարի առաջ. «Առաջարկը թարմացնում եմ, որը համահունչ էր Լևոն տեր-Պետրոսյանի ասածին, վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանն էլ կասի՝ գալ քաղաքական համաձայնության Հայաստանի փրկության համար, կիսել իշխանությունը ժողովրդի հետ, ստեղծել ժամանակավոր կառավարության, հրաժարական տա ողջ իշխանությունը: Ժողովրդի տևական, ամենօրյա ճնշման ներքո մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը պետք է կազմակերպենք խորհրդարական ու նախագահական արտահերթ և արդար ընտրություններ: Սա է համազգային պահանջը»:
Նա ասաց, որ ազատամարտիկների կողմից առաջարկություն կա՝ այսօրվանց Ազատության հրապարակում նստել նստացույցի:
«Թողնում եմ, որ Ծառուկյանն ասի: Ես որպես քաղաքացի կողմ եմ այդ առաջարկությանը»,- նշեց Ր. Հովհաննիսյանը:
Նա, դիմելով ժողովրդին ասաց, որ նոր Հայաստանն այնպայման գալու է: