ԵԽ նախարարների կոմիտեում նախագահելիս Ադրբեջանի իշխանությունը միայն հարված է հասցրել երկրի հեղինակությանը. «Ազադլիգ»
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նոյեմբերի 14-ին հաշվետվություն է ներկայացնելու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում` իր երկրի վեցամսյա նախագահության ժամանակահատվածում կատարած աշխատանքների վերաբերյալ: Ադրբեջանական «Ազադլիգ» թերթն այս առնչությամբ նշում է, որ ԵԽ-ում Ադրբեջանի նախագահության ընթացքում իշխանություններն էլ ավելի են ուժեղացրել բռնաճնշումները` հանդիպելով միջազգային հանրության լուրջ հակազդեցությանը:
Ըստ աղբյուրի` Ադրբեջանի դեմ նույնիսկ պատժամիջոցներ կիրառելու առաջարկություններ են օրակարգ բերվել, ու դրա հետ կապված բանաձև է ընդունվել: Ավելին, այդ ընթացքում շինծու մեղադրանքներով ձերբակալված ադրբեջանցի իրավապաշտպաններին միջազգային պարգևներ են շնորհվել, պահանջներ են հնչեցվել նրանց անմիջապես ազատ արձակելու:
Թերթի այն հարցին, թե նման իրավիճակում ինչպես կարող է գնահատվել Էլմար Մամեդյարովի հաշվետվությունը, Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի Ազգային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գյուլթեքին Հաջիբեյլին հայտնել է, որ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահելիս Ադրբեջանի իշխանությունը միայն հարված է հասցրել երկրի հեղինակությանը:
Նա շեշտել է, որ կեղծ մեղադրանքներով ձերբակալվեցին ոչ միայն քաղաքական ակտիվիստները, այլև հասարակական գործիչներ ու իրավապաշտպաններ, իսկ կրոնական հանդուրժողականությանը վերաբերող միջազգային զեկույցներում Ադրբեջանը հայտնվեց վերջին տեղում: Անգամ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարեց, թե Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառում «դանակը ոսկորին է հասել»:
«Մարդու իրավունքների, ժողովրդավարության ոլորտում ակնհայտ հետընթացից հետո նախագահության ժամակաշրջանում կատարված աշխատանքների դրական արդյունքների հաշվետվություն տալ հնարավոր չէ: Մենք չկարողացանք այդ ժամանակն օգտագործել Ադրբեջանի օգտին: Նույնիսկ Ադրբեջանի նկատմամբ տարբեր ժամանակներում լոյալ վերաբերմունք ունեցող Եվրոպայի խորհուրդն է բողոքում իշխանության քայլերից», -նկատել է Հաջիբեյլին:
Նախորդիվ`
ԵԽԽՎ անկաշառ պատգամավորները փորձում են բացահայտել Ադրբեջանի կողմից կաշառվածներին
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են ԵԽ գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի վրա չազդելու համար
ԵԽ պատգամավորները բոյկոտել են ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան