Եթե մարտական գործողությունները վերսկսվեն, ապա կործանիչ կլինեն Ադրբեջանի համար. եվրոպացի դիվանագետ
Ադրբեջանի զինվորականների ու քաղաքական գործիչների շարքերում քիչ չեն կոշտ ճանապարհների կողմնակիցները, որոնք փորձում են հրահրել նախագահ Իլհամ Ալիևին դեպի ուժային տարբերակը: Այս մասին ռուսական «Կոմմերսանտ» թերթին հայտարարել է անանուն եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, որը մասնագիտացած է Հարավային Կովկասի խնդիրների հարցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում խոցված ռազմական ուղղաթիռի միջադեպը:
«Նրանք հույս ունեն, որ միլիարդավոր նավթադոլարները, որ Բաքուն ծախսում է զինված ուժերի ամրապնդման համար, թույլ են տվել փոխել ուժերի հավասարակշռությունը, և թե կարելի է հույս ունենալ ռևանշի 1990-ականների սկզբի պատերազմում պարտվելուն ի պատասխան: Եթե մարտական գործողությունները վերսկսվեն, ապա դրանք առավել կործանիչ կլինեն տարածաշրջանի, այդ թվում՝ ադրբեջանական նավթարդյունաբերության համար»,- նշել է նա:
Ըստ աղբյուրի՝ արդյունքում ռազմական նպատակներին հասնել այնուհանդերձ ամենայն հավաականությամբ չի ստացվելու, և հետևանքը կարող է լինել Ադրբեջանում իրավիճակի ապակայունացումը:
«Իլհամ Ալիևը հասկանում է դա ու հնարավորություն կգտնի լարվածության վերացման համար՝ թույլ չտալով, որպեսզի շփման գծում միջադեպը հանգեցնի լայնամասշտաբ պատերազմի»,- ընդգծել է եվրոպացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախի հետ սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն աննախադեպ սադրանք իրականացրեց, որը հանգեցրել է նաև իրավիճակի սրմանը, իսկ ադրբեջանական կողմի հնարանքները, թե իբր հայկական ուղղաթիռներն իրենց դիրքերի ուղղությամբ հարձակման փորձեր են արել, ու իբրև թե իրենք էլ միայն պատասխանել են այս քայլին, անհեթեթ են:
«Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին, ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքներն ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նյութեր թեմայի շուրջ
ԼՂՀ ՊՆ. Իրադրությունն առաջնագծում լարվել է
Սահմանին լարված իրավիճակն առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին. Ա. Հովհաննիսյան
Կատարվածը ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է. Ֆրանսուա Ռոշբլուան
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան