Կուրծք մի ծեծեք. Սա անարխիստական նախաձեռնություն է. Ա.Մինասյան
Ըստ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» նախագիծը, ինչպես և մի շարք այլ օրենքներ, այդ թվում և կենսթոշակային համակարգին վերաբերող, անօրինական ու հակասահմանադրական են. դրանք հակասում են մարդկանց իրավունքներին: Այս մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ ամբիոնից` հորդորելով իշխանության ներկայացուցիչներին` իզուր կուրծք չծեծել:
«Նոր այս օրինագիծն իմ համար անընդունելի ու անհասկանալի է: Բացի այդ, անհասկանալի է նաև վարվող քաղաքականությունը, ի՞նչ քաղաքականություն եք որդեգրել»,- դիմելով կոնկրետ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին` ասաց նա:
Ա.Մինասյանի խոսքով, հայտարարվում է աշխատող կանանց մասին, ովքեր ժամանակին հսկայական հարկեր են վճարել, բայց մոռանում են մեկ բան` երբ խաղի կանոններ են փոխվում, հարկավոր է այդ մարդկանց ևս հարցնել:
«Ներկայացրել եք կիսատ-պռատ օրենքներ, անունն էլ դրել բարեփոխում: Սա նշանակում է, որ չեք պատկերացնում, թե ինչ ասել է սոցիալական պետություն ու սոցիալական քաղաքականություն»,- քննադատեց նա:
Դաշնակցական պատգամավորը մատնանշեց, որ աշխատող կինը հղիության ժամանակ ունի վճարվող արձակուրդի իրավունք, ինչն ամրագրված է նաև օրենքով:
«Պարոն Հակոբյան, չի կարելի այս ոճով շարունակել: Մենք ասում ենք, որ չաշխատող կանանց պետք է տալ որոշակի արտոնություններ, բայց նորից հայտարարում եմ, որ նոր օրենքն էլ ավելի է վատացնելու քաղաքացիների վիճակը, մինչդեռ երկրում առկա խնդիրները էլ ավելի են շատանալու: Սա ոչ թե ազատական, այլ անարխիստական նախաձեռնություն է»,- ամփոփելով ելույթը` շեշտեց Ա.Մինասյանը:
Նշենք, որ ավելի վաղ իր ելույթում Հ.Հակոբյանը հայտարարել էր, թե այնպիսի կարծիք է ձևավորվել, որ քաղաքական մեծամասնությունը ուտում- խմում է, մայրերի փողն էլ կտրում է: Մինչդեռ այս օրինագծի նպատակն է աջակցել չաշխատող կանանց, ինչն անչափ կարևոր է:
Նախորդող`
Այնպիսի տպավորություն է, թե մենք ուտում- խմում ենք, մայրերի փողն էլ կտրում ենք. Հ.Հակոբյան
Հղի կանանց նպաստների քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները