Քաղաքական 18:00 18/11/2014

Կառավարության նման մոտեցումը դրական ազդեցություն կունենա սահմանամերձ համայնքների բնակիչների ապրուստի վրա. Գյուղապետեր

«Կառավարության կողմից ցանկացած օգնություն, աջակցություն սահմանամերձ համայնքների բնակիչներին միանշանակ ողջունելի է, քանի որ այն հեշտացնում է մեր բնակիչների հոգսերը: Միայն գոհունակություն կարող ենք հայտնել այդ որոշումից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց սահմանամերձ Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը` մեկնաբանելով «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունելու Ազգային Ժողովի պատրաստակամությունը:

Նրա խոսքով` նախագիծը շատ խնդիրներ կլուծի, այդ թվում և արտագաղթի տեմպերի նվազմանը կարող է նպաստել, քանի որ, եթե մարդիկ վիճակի չեն սպառած գազի և էլեկտրաէներգիայի համար վճարել, ապա շատ դեպքերում որոշում են հեռանալ համայնքից: Իսկ եթե դրանց վճարումները զեղչվեն, ապա գուցե միայն հող մշակելով կարողանան ապրեն մարդիկ:

Մովսես համայնքը 75-80 տոկոսով գազաֆիկացված է, այնպես որ` կարելի է ասել, որ համայնքի բնակիչների մեծամասնությունը կօգտվի այս փոխհատուցումից: Ա.Ավալյանի խոսքով` այն կտարածվի շուրջ 450-460 տնտեսության վրա, իսկ դա զգալի ցուցանիշ է:

«Մենք շատ գոհ ենք կառավարությունից, խորհրդարանից, որ նման նախաձեռնությունը առաջ քաշվեց ու այն ընդունվեց»,- ասաց նա ու հավելեց, որ հաջորդ տարվա համար պատրաստվում են մի շարք ծրագրեր ներկայացնել` Մովսես-Նորաշեն ճանապարհահատվածի ասֆալտապատման, ջրագծի և այլնի հետ կապված և հույս ունեն, որ այդ հարցերում ևս կառավարությունը նրանց միայնակ չի թողնի:

Սահմանամերձ Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը նույնպես նշեց, որ նման նախագիծը չի կարող չողջունվել, այն սպասված էր ու դժվարին այս պայմաններում լավ ավետիս է բնակիչների համար:

«Իսկապես ուրախ եմ, որ նման նախաձեռնություն եղավ, որովհետև միշտ այն կարծիքին եմ եղել, որ սահմանամերձ համայնքների բնակիչների, համայնքների նկատմամբ վերաբերմունքը պետք է փոքր-ինչ տարբերվի»,- նշեց համայնքապետը:

Միևնույն ժամանակ նա չի կիսում Մովսեսի գործընկերոջ տեսակետը, թե դա կարող է նվազեցնել արտագաղթի միտումները, քանի որ սահմանամերձ համայնքների բնակիչները ավելի շատ անվտանգության նկատառումներից դրդված են արտագաղթում, քան սոցիալական պայմաններից ելնելով:

«Իհարկե շատ կարևոր է սոցիալական նորմալ պայմաններում ապրելը, բայց երբ մարդ առավոտյան տանից դուրս է գալիս, ու չգիտի ի՞նչ կլինի, կկրակեն թե չէ` դա արդեն այլ հարթությունում է: Մարդիկ ուզում են անվտանգ տեղ ապրեն, հանգիստ ապրեն, որ կրակոց չլսեն, ոնց որ մեր հարևան գյուղերում կամ քաղաքում, որտեղ մարդիկ չգիտեն, թե կրակոցը որն ա, վտանգը որն ա, պախկվելը որն ա…. ինչի ամեն կրակոցի ժամանակ մենք պիտի մտածենք` երեխաները անվտանգ տարածքո՞ւմ են, թե՞ չէ»,- ասաց նա, այնուհետ նկատելով, որ դրանք ավելի գլոբալ խնդիրներ են, վերադարձավ սոցիալական հարթությանն ու ևս մեկ անգամ շեշտեց` նման որոշումը, կառավարության նման մոտեցումը անշուշտ դրական ազդեցություն կունենա համայնքի բնակիչների ապրուստի վրա, ցույց տալով, որ նրանք միայնակ չեն երկրի սահմանին:

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը վերջին շրջանում թերևս միակն էր, որ միաձայն ընդունվեց ու ողջունվեց ԱԺ բոլոր խմբակցությունների կողմից: Ըստ այդմ` սահմանամերձ համայնքների բնակիչների հարկերը կվճարվեն համայնքային բյուջե, գազի ու էլեկտրաէներգիայի վճարների դեպքում դրանք կփոխհատուցվեն ծառայությունները մատուցողներին համամասնաբար և միայն մի դեպքում քաղաքացուն կտրվի գումարը՝ խոսքն այն անձանց մասին է, ովքեր բնական գազի սպառող չեն: Կառավարությունը որոշում է կայացրել նրանց տալ փոխհատուցում՝ այլընտրանքային ջեռուցում իրականացնելու համար: Ի դեպ, կառավարությունը դեմ է, որ գումար տրվի սահմանամերձ համայնքների բնակիչներին, քանի որ այդ դեպքում վստահ չէին կարող լինել, որ այն հասցեական օգտագործում կունենա: Իսկ գործադիրի նպատակն է լուծել կենսակերպի որոշակի բարելավման խնդիրը:

Ինչ վերաբերում է ոռոգման ջրի դիմաց փոխհատուցմանը, ապա այն կկազմի 50 տոկոս:

Նախորդող`
Սահմանամերձ համայնքների բնակիչները փոխհատուցումը գումարի տեսքով չեն ստանա
Պատգամավորները` «ժողովրդի մատից փուշ հանելիս»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:10
«Բիրտ ուժ երևի չեք տեսել». Ոստիկանի արձագանքը, թե ինչու են բիրտ ուժ գործադրում
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի «Սասունցի Դավիթ» արձանի հատվածում ոստիկանները ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
12:49
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է վնասվածք
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս...
Աղբյուր` Panorama.am
12:27
Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը
Երևանի կայարանամերձ հրապարակից քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը: Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
12:17
«Էջմիածին» դաշինքի ղեկավարը բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է. «Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ու դաշինքի այլ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Ոստիկանները բերման են ենթարկում սուրճ հյուրասիրող քաղաքացուն
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով,...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաստաբան. Երևանում բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ
Երևանում այս պահին բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ։ Նոր Նորք (Մասիվ), Արաբկիր, Զեյթուն։...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների
Ազատության պողոտայում ակցիայի մասնակիցներին ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։
Աղբյուր` Panorama.am
11:25
Տավուշն էլ ենք տալու մաս-մաս, հետո՝ Երևա՞նը. Ակցիա իրականացնող կին
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Նա պետք է հրաժարական տա»,- լրագրողներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
11:15
Երևանում անհնազանդության ակցիաներ են
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով,...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը իր զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքին» հոգևոր և ազգային շարժմանը
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի  առաջնորդ Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեանը, Թեմական Խորհուրդը և  Եկեղեցական...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի տարածքում մայիսի 11-15-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
10:31
«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին
Մայիսի 12-ից 15-ը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը կմասնակցի Եվրոպական փառատոների...
Աղբյուր` Panorama.am
10:19
Փաշինյանի այցին ընդառաջ ՝ ոստիկանությունն Էջմիածնից 6 հոգու բերման է ենթարկել
Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի մասնակիցների է բերման ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի այցը դպրոց չխափանելու համար:...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին գրում է Իզվեստիան։ Հարուցվել է երկու...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». ՆԳՆ-ն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այժմ թեժ քաղաքական իրավիճակ է, և ներքին գործերի նախարարությունն ամբողջ ուժերը...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարան կներկայանա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 29-ին Աջափնյակի դատարանի կաշառքի գործով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ից ուսհաստատություններին հատ-հատ զգուշացրել են, որ փակ պահեն դռները
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍՆ-ից երեկ վաղ առավոտից զանգեր են արվել ուսհաստատություններ, հատ-հատ զգուշացրել, որ փակ...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքի բազմամարդությունն...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Անհայրենիքությունն ուղենիշ դարձրած մարդկանցից այլ բան սպասել չի կարելի
«Փաստ» թերթը գրում է. «Երբ սկսվում էր «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, ակնհայտ էր, թե իրենց ինչպես են...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է ելույթ կունենա 19-րդը
Այսօր կկայանա «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։
Աղբյուր` Panorama.am
08:51
Հայը, Հայաստանը, Հայրենիքն ու Աստվածը միախառնվում են՝ ձևավորելով պատմության, հավատքի, մշակույթի և աննկուն ամրության օրինաչափություններ
«Մեր այսօրվա զարթոնքի՝ Տավուշյան շարժման խորհրդանիշ դարձած երգի բառային քառատողը պարունակում է անսահմանության ու գոյության էության մեջ խորը թափանցող հասկացություններ»
Աղբյուր` Panorama.am
08:28
Սոցիալական ցանցերում Շարժման հետ ասոցացվող կեղծ էջեր և ալիքներ են բացվում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը զգուշացնում է
Աղբյուր` Panorama.am
08:10
Այսօր անհնազանդության ակցիաներ կլինեն
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով, այսօր...
Աղբյուր` Panorama.am
00:00
Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի.Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից
Ազգությամբ էստոնացի, արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս Բուրմանը Panorama.am -ի հետ կիսվեց, թե ինչու է այսօր Հանրապետության հրապարակում՝ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}