Քաղաքացիական հասարակության ֆորումում ադրբեջանական պատվիրակությունը սկանդալ է սարքել
Այսօր Բաթումում` Քաղաքացիական հասարակության ֆորումում, որն անցկացվում է ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, ադրբեջանական պատվիրակությունը սկանդալ է սարքել, հաղորդում է ադրբեջանական «Հաքին.ազ» տեղեկատվական պորտալը` հղում անելով «Ենի Մուսավաթ» թերթին:
Չեխական «People in Need» կազմակերպությունը սպասասրահում կախել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող քննադատական պաստառներ, իսկ ի պատասխան` ադրբեջանական պատվիրակությունը սկանդալ է սարքել` փորձելով պոկել պաստառները: Միջադեպի առնչությամբ Չեխիայի ներկայացուցիչները ոստիկանություն են կանչել:
Չեխիայում Ադրբեջանի դեսպան Ֆարիդ Շաֆիևը շտապել է կատարվածում մեղադրել «People in Need» կազմակերպությանը, թե իբր այն «հայամետ դիրքորոշում» ունի: Ինչպես հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, ադրբեջանցի դեսպանը փորձում է հիմնավորել իր դիրքորոշումն այն հանգամանքով, թե կազմակերպության հիմնադիրներից մեկը` Երոմիր Շտեցինը, ավելի վաղ Արցախ է այցելել:
Նշենք, որ Բաթումում քաղաքացիական հասարակության ամենամյա ֆորումին մասնակցում են «Արևելյան գործընկերության» երկրների ներկայացուցիչները` Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, ինչպես և ԵՄ-ի ՀԿ-ները:
Նախորդող`
Սկանդալ Շվեյցարիայում` ադրբեջանական փառատոնի օրերին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները