Ադրբեջանի պատմության դասագրքերում հայերից բացի նոր թշնամի է հայտնվել` վրացիները
Վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը հրապարակել է մի սկանդալային նյութ երկրի ադրբեջանական դպրոցներում պատմության դասավանդման վերաբերյալ, որտեղ ասվում է, թե ադրբեջանական դասագրքերը խեղաթյուրում են տարածաշրջանի պատմությունը: Այս մասին հայտնում է «Новое время» թերթը:
Ինչպես նշված է նյութում, 8-րդ դասարանի դասագրքում ասվում է. «Վրացական ու հայկական ֆեոդալները Բյուզանդիայի միջամտությամբ խաչակրաց արշավանքներ էին կազմակերպում թուրք-սելջուկների դեմ: Իրենց պայքարի համար նրանք դաշինք էին կնքել խաչակիրների հետ: Այդպիսով, նրանք փորձում էին Կովկասից դուրս բերել մուսուլմանական գործոնը` մասնատելով ադրբեջանական հողերը: 1120 թ. Դավիթ 4-րդը հարձակվել է Շիրվանի վրա, թալանել Գաբալա քաղաքն ու դրա շրջակայքը, խլել է ադրբեջանցիների հարստությունն ու հեռացել, իսկ 1122 թ. Թբիլիսին անցել է վրացիների ձեռքը»:
«Պարզվում է, որ մինչև այդ Թբիլիսին...ադրբեջանական քաղաք էր»,- ասվում է հրապարակման մեջ:
Պրոֆեսոր Ջաբա Սամուշիի խոսքերով` նա ոչինչ չի հասկացել այդ պատմության դասագրքերից:
«Չէ որ Ադրբեջանը` որպես պետություն, որպես երկիր, այդ ժամանակ գոյություն չուներ: Գրքում ներկայացված է Իրանի, մուսուլմանական էմիրությունների, Աղվանքի, Շիրվանի, մասնակիորեն` Վրաստանի պատմությունը, և այս ամենը քողարկվում է Ադրբեջանի պատմության ներքո: Դրանք բացարձակապես քաղաքականացված դասագրքեր են, որոնք պատմություն գիտության հետ չունեն ոչ մի առնչություն: Ինչպե՞ս կարելի է Վրաստանի դպրոցներում երեխաներին դասավանդել այդ դասագրքերով: Դրանցով չի կարելի սովորել անգամ Ադրբեջանում»,- տարակուսել է պրոֆեսորը:
Նրա խոսքերով` նման պատմական շանտաժը պետք է բողոքարկվի դիվանագիտական հարթակներում: «Այդ դասագրքերից ստացվում է, թե իբր վրացի նվաճողները խեղճ ադրբեջանցիներից խլել են Թբիլիսին, իբր վրացական պատժիչ ջոկատները թալանում էին դժբախտ ադրբեջանցիներին և անգամ կախում էին նրանց մինարեթներից: Սա ոչ այլ ինչ է, քան ազգային ատելության հրահրում: Այդ դասագրքերով դաստիարակվողների աչքերում վրացիները գարշելի ագրեսորներ են»,- վրդովվում է փորձագետը:
Ինչպես նշված է նյութում, նույն այդ դասագրքերում գրված է, որ հայերը միայն 19-րդ դարում են հայտնվել Կովկասում, սակայն դեռևս 12-րդ դարում նրանք մարտնչում էին մուսուլմանների դեմ:
Նաղորդող`
Ադրբեջանը ռազմական հարուստ պատմություն չունի, և իրեն է վերագրում Թուրքիայի պատմական հերոսական դրվագները. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանը կեղծում է իրանցի հայտնի բանաստեղծ Շահրիյարի ստեղծագործությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան