Տավուշի երկու համայնքում պաշտոնի համար կպայքարեն գյուղապետերը
Տավուշի մարզի Սարիգյուղ և Լուսահովիտ համայնքներում դեկտեմբերի 14-ին նշանակվել են համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Այս պահին, ինչպես տեղեկացնում են թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, արդեն կատարվել են թեկնածուների գրանցումները: ԿԸՀ պաշտոնական կայքէջից տեղակացանք, որ Լուսահովիտում գրանցվել է 2 թեկնածու, Իսկ Սարիգյուղում՝ 3:
Երկու համայնքում էլ թեկնածուներ են նաև գործող գյուղապետերը: Մարզպետարանից տեղեկացանք, որ արդեն ձևավորվել են նաև ընտրական հանձնաժողովները, իսկ նոյեմբերի 22-ին տեղի կունենան նրանց անդրանիկ նիստերը:
Ըստ նախնական ցուցակների Սարիգյուղն ունի 983 ընտրող, Լուսահովիտում ընտրողների թիվը 284 է: Առաջինի դեպքում ընտրական տեղամասը կտեղակայվի մշակույթի տանը, իսկ Լուսահովիտում այն կլինի դպրոցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները