22 տարի գյուղը ղեկավարող ՀՀԿ-ականը կրկին առաջադրվել է
Դեկտեմբերի 14-ին համայնքապետի ընտրություններ են նշանակված մի քանի մարզերի որոշ գյուղերում: Շիրակի մարզի ընդամենը մեկ համայնքում՝ Կրասարում են համայնաքապետ ընտրելու:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Panorama.am-ը տեղեկացավ, որ գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել ու գրանցվել է երկու թեկնածու՝ Խաչիկ Մելիքյանն ու Մկրտիչ Սարգսյանը:
Խաչիկ Մելիքյանը գործող գյուղապետն է, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, նա գյուղը ղեկավարում է 1992 թվականից:
Մյուս թեկնածուն ևս ՀՀԿ-ական է, երկուսն էլ՝ ինքնաառաջադրված:
Նախորդող հրապարակում՝
Տավուշի երկու համայնքում պաշտոնի համար կպայքարեն գյուղապետերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները