Ենթադրելի է, որ հրաժարական պահանջող ուժերը պետք է միանան այս նախաձեռնությանը. Է.Մարուքյան
«Նիկոլ Փաշինյանը ինձ չի դիմել և չեմ էլ կարծում, թե կդիմի, որովհետև ես երբեք Սերժ Սարգսյանի հրաժարականը չեմ պահանջել, ինչպես և չեմ պահանջել Տիգրան Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: Նման հայտարարություն ես արած չկամ: Ես ուղղակի կզարմանամ էլ, որ ինձ դիմեն այդ հարցով: Ես կարծում եմ, որ նա նման նախաձեռնությամբ հանդես է գալիս այն հույսով, որ այն ուժերը, որոնք պահանջել են հրաժարական, նրանք էլ միանան դրան: Իսկ ես ինքս, կրկնում եմ, չեմ պահանջել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` ավելացնելով, որ եթե նման պահանջ ունենա, ապա բնականաբար հենց ինքն էլ սահմանադրական իր լիազորությունների շրջանակում նման նախաձեռնությամբ հանդես կգա:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին որոշման նախագիծ է պատրաստում և նախաձեռնելու է հարցը արտահերթ կարգով քննարկելու համար անհրաժեշտ ստորագրահավաք:
Ինչ վերաբերում է հարցին` կմիանա՞ն, իր կարծիքով, ԱԺ ոչ իշխանական ուժերը այդ նախաձեռնությանը, թե սա իսկապես հոյակապ հնարավորություն է ցույց տալու, թե որ ուժը իրականում ինչ նպատակներ ունի դաշտում, Է.Մարուքյանը նշեց, որ ենթադրելի է, որ ուժերը, որոնք ցույցեր են անում, հայտարարում հրաժարականի պահանջի մասին, պետք է միանան այս նախաձեռնությանը:
Թեմային առնչվող`
Բոլորի համար սա շատ լավ քննության պահ է. Զ. Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները