ՏԻՄ ընտրություններ. Արմավիրում գյուղապետ կընտրեն ութ համայնքներում
Արմավիրի Ջրաշեն, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Ծաղկունք, Լեռնամերձ, Դաշտ, Գեղակերտ, Բերքաշատ, Արևադաշտ համայնքներում դեկտեմբերի 14-ին անցկացվելու են գյուղապետի ընտրություններ:
Արևադաշտում ինքնաառաջադրված են երկու թեկնածուներ՝ անկուսակցական Գեղամ Մուրադյանը և ՀՀԿ-ական գործող համայնքապետ Հովսեփ Օհանյանը:
Բերքաշատում ևս երկու թեկնածու է պայքարում գյուղապետի պաշտոնի համար, գործող գյուղապետ Հարություն Չվչյանին առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, մյուսը՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Գեղամ Մուրադյանն է:
Գեղակերտում պայքարը կշարունակեն երկու թեկնածու, անկուսակցական Արթուր Պապեյանն ինքնաբացարկ է հայտնել, Հանրապետական գործող գյուղապետ Սերյոժա Առաքելյանին առաջադրել է կուսակցությունը, նրա դեմ պայքարելու է անկուսակցական Ռոբերտ Ստեփանյանը:
Դաշտում առաջադրված երեք թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել, ընտրապայքարը կշարունակեն գործող գյուղապետը, ում առաջադրել է ՀՀԿ-ն ու ինքնաառաջադրված, անկուսակցական Ժորա Երանյանը:
Լեռնամերձում ՀՀԿ-ական գյուղապետի հետ առաջադրված է անկուսակցական, գյուղապետին առաջադրել է ՀՀԿ-ն, նրա մրցակից Ռոստամ Ավդալյանն ինքնաառաջադրված է:
Ծաղկունքում էլ նույն պատկերն է, գրանցված թեկնածուներից մեկը ՀՀԿ-ական գյուղապետն է, ում առաջադրել է կուսակցությունը, մյուսն ինքնաառաջադրված անկուսակցական է:
Շահումյանի թռչնաֆաբրիկայում առաջադրված երեք թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել, պայքարը շարունակում են երկու ինքնաառաջադրված հանրապետականներ՝ մեկը գործող գյուղապետն է՝ Յալյոյան Արթուր, մյուսը՝ Արայիկ Յալյոյանը:
Ջրաշենում այս պահին գրանցված երկու թեկնածու կա՝ գործող Հանրապետական գյուղապետն ու անկուսակցական Պետրոս Պողոսյանը: Գրանցված թեկնածուները գործող օրենսդրության համաձայն կարող են ինքնաբացարկ հայտնել մինչև դեկտեմբերի չորսը:
Նախորդող հրապարակումներ՝
ՏԻՄ ընտրություններ. Կին գյուղապետը կրկին պայքարում է
ՏԻՄ ընտրություններ. Քարոզարշավն այսօր մեկնարկում է
Չարենցավանում ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետի թեկնածությունը
Տավուշի երկու համայնքում պաշտոնի համար կպայքարեն գյուղապետերը
22 տարի գյուղը ղեկավարող ՀՀԿ-ականը կրկին առաջադրվել է
ՏԻՄ ընտրություններ. Սյունիքում առաջադրվածները գործող գյուղապետերն են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները