ԵԱՀԿ-ն դատապարտեց Ադրբեջանին․ Իսմայլովայի ձերբակալությունը կազմակերպված ահաբեկում է
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն արդեն իսկ դատապարտել է Ադրբեջանում հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալումը։
«Իսմայիլովայի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան կազմակերպված ահաբեկում, որը կազմում է նրա ազատ և քննադատական խոսքը լռեցնելուն ուղղված քարոզարշավի մաս։ Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնել այս պրակտիկան, որը վտանգավոր է մամուլի ազատության համար»,-ասել է Դունյա Միյատովիչը։
Հիշեցնենք, որ այսօր Իսմայիլովան կանչվել էր Բաքվի քաղաքային դատախազություն, որից հետո նրան տեղափոխել էին դատարան և դատախազության պահանջով դատարանը 2 ամսվա նախնական կալանքի որոշում է կայացրել։ Դատապարտման դեպքում Իսմայիլովային սպասվում է մինչև 7 տարվա ազատազրկում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան