Էդուարդ Շարմազանով. Բիլակներով ու զոռբայությամբ հարցի լուծում մեր կուսակցության կողմից դատապարտելի է
«Ցանկացած իրավախախտում, բիլակներով ու զոռբայությամբ հարցի լուծում, բնականաբար, մեր կուսակցության կողմից ընդունելի չէ ու դատապարտելի է: Խնդիրն իրավաբանական տիրույթում է, ու իրավապահները պետք է ուսումնասիրեն»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ազատամարտիկներին, քիչ առաջ նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստերը:
Նա նշեց, որ ցանկացած օրինախախտում դատապարտելի է՝ անկախ նրանից ում նկատմամբ կլինի, սակայն խնդիրը բացառապես իրավական է: Է. Շարմազանովը համոզված է, որ իրավապահ մարմինները կիրականացնեն իրենց գործը: