«Իրավիճակը սահմանագոտում լարված չէ, բայց կան դիպուկահարների կրակոցներ». Արծրուն Հովհաննիսյան
Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի գնդակից այսօր՝ հունվարի 21-ին, զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Panorama.am-ի հարցին, թե արդյոք սահմանում իրավիճակը լարված է, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց.«Լարված չէ, բայց կան դիպուկահարների կրակոցներ»:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ դեպքի շուրջ մանրամասների մասին ՊՆ-ն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:
Հունվարի 11-ին փոխհրաձգության ընթաքցում զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը` ծնված 1935 թ:
Հունվարի 17-ին հակառակորդի կրակից զոհվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը:
Հունվարի 20-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու վիրավորվել է զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:
Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին