Հնդկաստանի նախագահը Բարաք Օբամայի հետ հանդիպման է գնացել յուրօրինակ կոստյումով
Հնդկաստանի նախագահ Նարենդրա Մոդին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման է գնացել յուրօրինակ կոստյումով: Կոստյումի վրա ամբողջությամբ գրված է եղել վարչապետի անունը: Կոստյումը նկարել ու լուրը տարածել է «The Times of London»-ը:
Թերթը հումորով նկատել է, որ դասագրքերում չկան հստակ կանոններ, թե ինչպես պետք է հագնվեն պաշտոնյաները պաշտոնական միջոցառումների ժամանակ, սակայն այս առումով Հնդկաստանի վարչապետը մի քայլ առաջ է: Կոստյումրի վրայի ուղղահայաց գծերը մանր տառերով վարչապետի անունն են պատկերում՝ Նարենդրա Դամոդարաս Մոդի:
Հնդկաստանի վարչապետին սոցկայքերի օգտատերերը համեմատել են Մուբարաքի հետ, ով նման կոստյում ուներ: Շատերն էլ նրան քննադատել են նարցիզմի համար: