Իրանի ԱԳ փոխնախարար. Բանակցող կողմերը փորձում են մինչև մարտ միջուկային խնդրի հարցում հասնել նախնական համաձայնության
«Բանակցող կողմերը փորձում են մինչև մարտ միջուկային խնդրի հարցում հասնել նախնական համաձայնության»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Իրանի փոխարտգործնախարարը, անդրադառնալով «5+1 խմբի» ներկայացուցիչների հետ Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին, մասնավորապես նշել է. «Բանակցություններում ներգրավված վեց երկրները միևնույն դիրքորոշումները չունեն. Ինչքան շատ են բանակցող կողմերը մոտենում մանրամասնություններին, այնքան ավելի շատ են ի հայտ տարաձայնությունները»:
Սեյյեդ Աբբաս Արաղչին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների տեղակալների հետ չորս ժամ տևած բանակցությունից հետո հայտարարել է, «Բանակցող կողմերը փորձում են մինչև մարտ միջուկային խնդրի հարցում հասնել նախնական քաղաքական համաձայնության. Սակայն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է իրատեսություն ու քաղաքական կամք: Եթե բանակցությունները զուգակցված լինեն իրատեսությամբ ու բարյացակամությամբ, ապա համաձայնությունն այնքան էլ անհասանելի չի լինի»:
Նախորդող`
Իրանի միջուկային խնդրի կարգավորման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում