Քաղաքական 20:28 25/02/2015

Հետազոտություն. Բաքվի քարոզչության կեղծարարությունների մերկացումն ու Խոջալուի դեպքերի իրական մեղավորները

Ադրբեջանցիները Խոջալուի դեպքերի հերթական տարելիցին նվիրված զանազան միջոցառումներ են անցկացնում Վաշինգտոնում, Լոնդոնում, Անկարայում, Կիևում, Միլանում, Բուենոս-Այրեսում, Վարշավայում ու Ստրասբուրգում: Միևնույն ժամանակ, 23 տարի առաջ արձանագրված հայտնի դեպքերի այդ միակողմանի ձանձրալի մեկնաբանություններն առաջին հերթին ուղղված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից միջազգային հանրության ուշադրությունը շեղելուն: Այս մասին գրում է Աշոտ Բեգլարյանը` Կովկասագետների գիտական միության կայքում հրապարակված իր հոդվածում:

Ինչպես շեշտում է հեղինակը, պաշտոնական Բաքուն կանգ չի առնում ոչ մի բանի առջև` կոպիտ կերպով խեղաթյուրելով իրականությունը, կեղծելով պատմական աղբյուրներն ու փաստերը ներկայացնելով աղճատված:

Ինչպես ասված է նյութում, հայկական փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Բաքվի գաղափարախոսների կողմից քարոզվող Խոջալուի միֆը, որը ստեղծվել է դեռևս Հեյդար Ալիևի օրոք ու շարունակվել վերջինիս հետնորդ Ալիև կրտսերի ժամանակ, կյանքի է կոչվել միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի հայերի ջարդերի թեմայից շեղելու նպատակով, երբ 1992 թվականի ապրիլին ադրբեջանական ստորաբաժանումները, ներխուժելով հայաբնակ Մարաղա գյուղը, գազանաբար ոչնչացրել են հարյուրավոր խաղաղ բնակիչների` այդ թվում տարեցների, կանանց, երեխաների: Խոջալուի միֆը, ըստ հեղինակի, նպատակ ունի սքողելու ադրբեջանական զորամիավորումների վայրագությունները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում, որոնք ավարտվեցին Բաքվի տապալմամբ:

«Ընդ որում, Բաքվի քարոզիչները ջանք չեն խնայում անտեսելու բոլորին հայտնի փաստերն ու վկայությունները, այդ թվում` Ադրբեջանի մի շարք նախկին բարձրաստիճան անձանց, իրավապաշտպանների, լրագրողների ու Խոջալուի բնակիչների գնահատականները, որոնք հերքում են պաշտոնական կեղծ վարկածը»,- նշում է փորձագետը:

Ինչպես ասվում է նյութում, Խոջալուի ողբերգական դեպքերը պաշտոնական Բաքվի համար դարձել են յուրահատուկ սպեկուլյատիվ քաղաքական-քարոզչական կապիտալ. Կեղծարարությունները մի քանի ուղղություն են ներառում` Խոջալու բնակավայրի պատմությունը և 1992 թվականի իրադարձությունները, նպատակը, ռազմական գործողության ընթացքն ու արդյունքները, մարդասիրական միջանցքը, զոհերի քանակը, դիերի վիճակը, սովետական զորամիավորման մասնակցությունը և այլն:

Հեղինակը հիշեցնում է, որ Խոջալուն, ներկայիս` Իվանյանը, տեղակայված է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից մոտ 10 կմ հեռավորության վրա: Դա Արցախի տարածքում հայկական ամենահին բնակավայրերից է: Համաձայն 1926 թվականի Համասովետական մարդահամարի` Խոջալուն 888 բնակչությամբ գյուղ էր, որի ճնշող մեծամասնությունը հայեր էին: Ադրբեջանցիները սկսել են այստեղ բնակվել 20-րդ դարի կեսերին, և արդեն 1960-ականների սկզբին հայկական բնակավայրին կից ի հայտ է եկել նաև ադրբեջանական Խոջալու: 1970-ականներին հայկական գյուղն արդեն չի հիշատակվում:

Հոդվածում նշված է, որ այս առնչությամբ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն ասել է. «Խոջալուն դարձել է առաջին բնակեցված վայրը, որտեղ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում էթնիկ բնաջնջման քաղաքականություն է իրականացվել հայերի նկատմամբ: 1989 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանականացման քաղաքականության իրականացման շրջանակներում այստեղ վերաբնակեցվել են թուրք-մեսխեթցիներ, իսկ 1990 թվականին` Հայաստանից եկած ադրբեջանցիներ»: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Մակսիմ Միրզոյանն իր հերթին ասել է, որ Խոջալուում առաջին ադրբեջանական ընտանիքը հայտնվել է 1935-ին, իսկ վերջին հայկական ընտանիքը լքել է այն 1969-ին:

Ինչպես գրում է հեղինակը, ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի` Խոջալուի ռազմական գործողությունը նպատակ ուներ Խոջալուում գրավել կրակակետերը, որոնցից պարբերաբար հրթիռահրետանային կրակ էր բացվում Ստեփանակերտի ու մերձակա բնակավայրերի ուղղությամբ, ինչպես և արգելափակվել էր Ստեփանակերտից շրջկենտրոն Ասկերան տանող ճանապարհը և հանրապետության միակ, Խոջալուին կից տեղակայված օդանավակայանը:

«Ռազմական ու մարդասիրական տեսանկյունից անհրաժեշտ այս ռազմական գործողությունը Բաքվի քարոզչամեքենան փորձում է ներկայացնել որպես «խաղաղ ադրբեջանական բնակչության ոչնչացմանն ուղղված հատուկ գործողություն»,- գրում է հեղինակը` հավելելով, որ Խոջալուի գրավումն անհրաժեշտ էր նաև այն պատճառով, որ Ադրեջանի իշխանությունները տեղակայել էին այնտեղ մեծ քանակությամբ զորք ու զինյալներ:

Համաձայն հոդվածի` Խոջալուի գրավման արդյունքում հայկական ուժերն ազատագրել են հայ 13 գերիների, այդ թվում` 1 երեխայի ու մեկ կնոջ, որպես ռազմավար գրավել են 2 միավոր «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 2 «Ալազան» կայաններ, 1 100 մմ տրամաչափի հաուբից, 3 միավոր զրահատեխնիկա: ԼՂՀ Ինքնապաշտպանակն ուժերը հումանիտար միջանցք են թողել ադրբեջանական խաղաղ բնակչության համար, իսկ Խոջալուի գրավման մասին զգուշացրել են ադրբեջանական կողմին մեկնարկից դեռևս 2 ամիս առաջ:
Միևնույն ժամանակ, հեղինակի կարծիքով` ամենայն հավանականությամբ, միջանցքի տրամադրման մասին լուրը չի հասցվել Խոջալուի բոլոր բնակիչներին: Այդ ժամանակվա աղբյուրները վկայում են, որ Խոջալուի գործողության մեկնարկից առաջ խաղաղ բնակիչների մեծամասնությունը հեռացել է քաղաքից, իսկ 200-300 հոգի պատսպարվել է տներում ու նկուղներում: Ինչպես ասված է նյութում, գործողության ավարտից հետո խաղաղ բնակիչներին տեղափոխել են Ստեփանակերտ, իսկ մի քանի օր անց իրենց կամքով, առանց որևէ նախապայմանների, հանձնվել են ադրբեջանական կողմին: «Ադրբեջանական կողմին Խոջալուի բնակիչներին կամավոր հանձնելը հաստատվել է «Մեմորիալ» մոսկովյան իրավապաշտպան կենտրոնի կողմից, ինչպես նաև վկայվել պետերբուրգցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայի վավերագրական ֆիլմում»,- գրում է հեղինակը:

Ինչպես ասված է նյութում, այնուհանդերձ, Խոջալուի խաղաղ բնակիչների մեծ մասն իրազեկված է եղել նախապատրաստվող գործողության մասին և նախօրոք տեղափոխվել անվտանգ վայր: Խոջալուից զանգվածային տարհանումը լայնորեն լուսաբանվել է ադրբեջանական ռադիոյով ու հեռուստատեսությամբ: Ընդ որում, ադրբեջանական մամուլը նպատակադրված բացասական վերաբերմունք է ձևավորել Խոջալուն լքած բնակիչների մասին` նրանց ներկայացնելով որպես ազգը խայտառակողներ:

«Արհեստականորեհն ստեղծված քաղաք առաջին հերթին լքում էին հենց բռնությամբ բնակեցված անձինք, հիմնականում` թուրք-մեսխեթցիները, չնայած որ նրանց դեմ անընդհատ խոչընդոտներ էին ստեղծվում: Ավելին, արդեն հայկական կողմից նախազգուշացված Խոջալուի քաղաքային վարչությունը տեղի բնակչության տարհանման օգնություն էր խնդրել, բայց ապարդյուն»,- ընդգծում է մասնագետը:

Հոդվածում ասվում է, որ խաղաղ բնակիչների` դեպի Աղդամ ուղղվելու ժամանակ, որտեղ այդ ժամանակ ադրբեջանական ստորաբաժանումներ էին տեղակայված, խաղաղ բնակիչների վրա ինտենսիվ կրակ են բացել Խոջալուից` 11 կմ, Աղդամից` 3 կմ հեռավորության վրա: Այսինքն` մարդկանց սպանությունն արձանագրվել է Ինքնապաշտպանական ուժերի վերահսկողությունից դուրս տարածքում: Բալիստիկ վերլուծությունը ևս վկայում է այն մասին, որ կրակոցներն Աղդամից են եղել: Հետևաբար, այն հատվածը, որտեղ հետագայում եղել են դիերն ու տեսագրվել են հենց այդտեղ, վերահսկվել է ադրբեջանական զորամիավորումների կողմից, ինչը բացառում էր ղարաբաղյան ստորաբաժանումների մուտքն այդ տարածք:

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հետախուզական ջոկատի նախկին հրամանատար Վլադիմիր Վարդանովը վկայում է, որ այն դաշտում, որտեղ դիերն էին, հենց այն վայրն էր, որտեղ նա իր հետախույզների հետ միասին դիտարկում էր կատարում Աղդամի ճանապարհի ուղղությամբ. այնտեղ ոչ մի մարտական գործողություն չի եղել, իսկ դիերն այլ վայրից են բերվել, դրվել:

Հեղինակն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ Բաքվի քարոզչամեքենայի պնդումներին, թե կատարվածը հայերի ձեռքի գործն է, չեն հավատում նույնիսկ իրենք` ադրբեջանցի ղեկավարներ, հասարակական գործիչներ ու լրագրողներ: Ընդ որում, այն բոլոր ադրբեջանցիները, որոնք երբևէ կասկածել են հայերի մեղքի հարցում և հրապարակայնորեն են հայտնել այդ մասին, ենթարկվել են ադրբեջանական իշխանությունների հետապնդումներին` ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում: Այսպես, ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևը` այն ժամանակ «Մոնիթոր» անկախ ամսագրից, 2005 թվականի փետրվարին 10 օր անցկացրել է ԼՂՀ-ում, ապա գրել, որ Խոջալուի բնակիչների խոսքերով` իրենք օգտագործել են տրամադրված միջանցքը, և այդտեղ տեղակայված հայ զինվորներն իրականում չեն կրակել վերջիններիս ուղղությամբ: «Մոնիթորում» ֆաթուլաևի առաջին նյութի տպագրությունից հետո` 2005 թվականի մարտի 2-ին, Բաքվում սեփական շենքի շքամուտքում անհայտ անձինք կրակել ու սպանել են ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովին, իսկ ահա Ֆաթուլաևը դատապարտվել է պետական դավաճանության համար:

Հեղինակը նաև հատվածներ է մեջբերում Մութալիբովի հարցազրույցից (ռուսական «Независимая газета» թերթին, 1992 թվականի ապրիլի 2): «Ինչ-որ մի ուժ գործում էր նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, որ հայերը, որոնք շատ հստակ ու գործի իմացությամբ են վերաբերում նման իրավիճակների, թույլ տային ադրբեջանցիներին ստանալ իրենց իսկ ֆաշիստական գործողություններում մերկացնող փաստաթղթեր»,- հայտարարել էր Մութալիբովը:

Ըստ հոդվածի` հատուկ ուշադրության է արժանի Խոջալուի դեպքերի զոհերի քանակը: Թվերն անգամ ադրբեջանական աղբյուրներում են խիստ տարբեր: Խոջալուում ռազմական գործողության ավարտից մի քանի օր անց ադրբեջանական պաշտոնատար անձինք հայտարարում են 100 սպանվածի, մեկ շաբաթ անց` 1234-ի մասին, իսկ ահա Ադրբեջանի խորհրդարանական հանձնաժողովը հիշատակում է 450 թիվը, սակայն արդեն Հեյդար Ալիևի հրատարակած «ադրբեջանցիների ցեղասպանության մասին» հրամանագրում խոսվում է հազարավոր սպանվածների մասին: Ներկայումս ադրբեջանական քարոզչամեքենան որոշել է սահմանել 613 թիվը: Հենց այս թիվն է տարածվում իրենց կողմից տարբեր կառույցներում` հայերի դեմ բողոքելու համար:

Ինչպես գրված է նյութում, Խոջալուի գործողության կատարման պահին 2-2.5 հազար բնակիչների մեծամասնությունը (այսինքն նրանք, ովքեր իրականում ապրել են այդտեղ, բայց գրանցված չեն եղել), նախօրոք լքել է այն: Այդ մասին մասնավորապես վկայում են 1993 թվականի ապրիլի վերջին Պրահայում հրապարակված փաստաթուղթը` «Հայկական զինված ուժերի կողմից վերահսկվող Ղարաբաղի վերին հատվածի ադրբեջանաբնակ ու խառը բնակչությամբ գյուղերի ցուցակ»: Այս փաստաթղթում «Խոջալու» բառի դիմաց գրված է` 855:

Հեղինակը պատմում է, որ 1992 թվականի մարտի առաջին օրերին ադրբեջանցի լրագրողներ Իլյա Բալախանովն ու Վյուղար Խալիլովը «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի գրասենյակ են բերել տեսաերիզ` Խոջալուի բնակիչների մահվան վայրի կադրերով, որոնք արվել են իրենց իսկ կողմից ուղղաթիռից և անմիջապես ողջ դաշտը տեսագրված է եղել: Այդ ժամանակ ներկաներից գրեթե բոլորը համաձայնել են, որ տեսաերիզում երևացող դիերի քանակը չի անցնում 50-60-ից:

«Սույն կոնտեքստում հարկ է նաև նշել, որ Բաքվի քարոզչամեքենան հաճախ է կիրառում կեղծ լուսանկարներ` որպես «խաղաղ բնակիչների դեմ հայերի գազանությունների վկայություններ»: Օրինակ` ադրբեջանական մի շարք կայքերում, այդ թվում` Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի կայքում, լուսանկարներ էին զետեղվել, որոնք իբր թե վկայում են Խոջալուում զանգվածային սպանությունների մասին: Իրականում լուսանկարը վերցված էր Կոսովոյի իրադարձություններից: Ադրբեջանական քարոզչությունից անիրազեկ մարդկանց մոլորեցնելու նպատակով` օգտագործվել են այլ բացահայտ կեղծիքներ ևս, մասնավորապես, Թուրքիայում քրդերի կոտորածի լուսանկարներ»,- գրում է հեղինակը:

Ինչպես ասված է նյութում, դիերի փորձաքննությունը բացահայտել է, որ խաղաղ բնակիչների մեծամասնությունը սպանվել է Աղդամի ուղղությունից արված կրակոցներից: Բացի այդ, հաստատվել է դիերի տեղադրվածության էական տարբերությունն արված տեսագրությունների միջև:

«Միանգամայն ակնհայտ էկ, որ դիերի դիրքերը փոխել են հայերի վրա ողջ մեղքը բարդելու նպատակով»,- հավաստիացնում է հոդվածագիրը: Հոդվածում նաև հիշեցվում է, որ ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուսթաֆաևը, որը երկու օրվա տարբերությամբ երկու անգամ վիդեոնկարահանում է իրականացրել, կասկածել է, որ կատարվածը հայերի ձեռքի գործն է և սկսել սեփական հետաքննությունը: Այնուհանդերձ, Մոսկվայի «ԴՌ-Պրեսս» լրատվական գործակալությանն ադրբեջանական կողմի հավանական առնչությամբ մասին հայտնելուց հետո լրագրողը սպանվել է Աղդամից ոչ հեռու` չբացահայտված պայմաններում:

«Համանման ճակատագիր է ունեցել նաև Ալ Յաղուբ անունով դաշտային հրամանատարը, որն անզգուշություն է ունեցել հայտարարելու, թե «կարող էր լույս սփռել Նախիջևանիկի սպանդի վրա, ինչպես նաև էական մանրամասներ հայտնել Ղարաբաղի երկնքում պետական այրերի ուղղաթիռի անկման շուրջ», ինչի համար էլ իշխանության եկած Ադրբեջանի Ժողովրդական ճակատը 1992-ի ամռանը ձերբակալել է իրեն ու փակել ճաղերի հետևում»,- հայտնում է հոդվածագիրը:

Համաձայն նյութի` դիերի միջև էական տարբերությունը նկատել է նաև չեխ լրագրող Դանա Մազալովան` ադրբեջանցիների աչքաթողության արդյունքում լրագրողների երկու խմբում էլ, որոնց ներկայացնում էին «հայերի կողմից պղծված դիերը»: Կատարվածից անմիջապես հետո հայտնվելով տեղանքում` Մազալովան չի նկատել դիերի վրա պղծման որևէ հետք, իսկ մի քանի օր անց արդեն լրագրողներին ցույց են տվել նախապես «պատրաստված» դիերը:

Հոդվածագիրը շեշտում է, որ ըստ մի շարք հայկական աղբյուրների` փետրվարի 26-ին Խոջալուում պահում էին 47 հայ գերիների, սակայն գործողության ավարտից հետո նրանք միայն 13-ն էին, որոնց շարքում` 6 կին ու 1 երեխա, մնացյալ 34 հոգուն ադրբեջանցիները տարել էին անհայտ ուղղությամբ: Նրանց հետագա գերության մասին ադրբեջանական կողմում տվյալներ չկան: Մի քանի վերլուծաբաններ չեն բացառում, որ այն անձինք, որոնք ցանկացել են հայերի կողմից պղծված դիերի տեսարան ստեղծել, պղծել են առաջին հերթին հայ գերիների դիերը, որպեսզի նրանց հնարավոր չլինի ճանաչել: Եվ հենց այդ նպատակով է դիերի մեծ մասի վրայից հանված վերնազգեստները, իսկ դիակներն անճանաչելիության աստիճանի ապականված են:

Հեղինակը նաև նշում է, որ Բաքվի քարոզչամեքենան պնդում է, թե Խոջալուի ռազմական գործողությանը մասնակցել է այդ ժամանակ Ստեփանակերտում տեղակայված ԽՍՀՄ ԶՈւ 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գունդը: Սույն գնդի նախկին ծառայող, ներկայումս պահեստազորի սպա Վլադիմիր Պանամարյովը բազմիցս հերքել է այս տեղեկությունները, անգամ մենագրություն հրատարակել սույն թեմայով` «Ողբերգական իրադարձություններ, որոնք կարելի էր և կանխել»:

Մնացյալ ականատեսներն ու վերլուծաբանները պնդում են, որ Խոջալուի գրավման գործողությանը վերոհիշյալ 366-րդ գնդի մասնակցությա կարիքը չկար, քանի որ այդ ժամանակ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերն ունեին սեփական զրահատեխնիկան:

«Դեռևս դեկտեմբերի սկզբին նրանք ձեռնարկել են արակարգ դրություն ապահեվոլւ համար Ստեփանակերտ ուղարկված սովետական ոստիկանական գնդի զինաթափումը: Այդ քայլերի արդյունքում ղարաբաղյան ուժերը ստացել են նշանակալից քանակի հրազեններ և մի քանի միավոր զրահատեխնիկա` ԲՄՊ, ԲՏՌ, ԲՌԴՄ: Եթե անգամ չհաշվենք ադրբեջանցիներից որպես ռազմավար ստացված տեխնիկան, ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի սպառազինությունը բավարար էր գործողության հաջող ընթացքի համար»,- գրում է նյութիր հեղինակը:

Ինչպես ասվում է հոդվածում, այն փաստը, որ Խոջալուի գործողությանը չի մասնակցել սովետական գնդի անձնակազմը, 1992 թվականի փետրվար-մարտ ամիսներին հաստատել է նաև «Մոսկովյան կոմերիտական» թերթի թղթակիցը: Ակամա պետք է համաձայնվել նրանց հետ, ովքեր կարծում են, թե պաշտոնական Բաքուն միֆ է տարածում 366-րդ գնդի մասնակցության մասին, որպեսզի սեփական բնակիչների մոտ արադարացնի պարտությունը թե´ Խոջալուում, թե´ առհասարակ ԼՂՀ-ի դեմ իր իսկ կողմից նախաձեռնված պատերազմում:

Հոդվածագրի կարծիքով` տարբեր փաստերի ու վկայությունների համադրումը թույլ էտալիս եզրահանգել, որ Խոջալուի բնակիչների ողբերգության իրական մեղավորը Ադրբեջանի այդ ժամանակվա քաղաքական ղեկավարությունն էր: Այսպես, Ադրբեջանի խորհրդարանի նախկին նախագահ Թամերլան Քարաևը նկատել է. «Ողբերգությունն իրակացրել են Ադրբեջանի իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ` վերևներում նստածներից մեկը»: Ադրբեջանցի լրագրող Մ.Սաֆարօղլուի վկայության համաձայն` Խոջալուն ռազմավարական կարևոր դիրք ուներ, ուստի դրա կորուստը նշանակում էր քաղաքական ձախողում Մութալիբովի համար: Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը ևս հաստատել է, որ Խոջալուում թակարդ է ստեղծվել Մութալիբովի համար:

Ավելի ուշ, երբ արդեն իշխանության գլուխ էին Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները, Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Վագըֆ Հուսեյնովն իր ձերբակալությունից առաջ հայտարարել էր որ «1990 թվականի հունվարյան դեպքերը Բաքվում և Խոջալուի իրադարձությունները` նույն մարդկանց ձեռքի գործն են»:

Հոդվածում ասվում է, որ նմանատիպ հայտնի ելույթներն ու գնահատականները, որոնք ժամանակին արվել են մի շարք այլ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու լրագրողների կողմից, ևս հայտնի են: Նույն ինքը Հեյդար Ալիևն է խոստովանել, որ Խոջալուի դեպքերի մեղավորն Ադրբեջանի նախկին ղեկավարությունն է: Այդպիսով, Խոջալուի բնակիչների սպանդը միանգամից երկու խնդիր էր լուծում. ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն ոչ պիտանի Մութալիբովն ասպարեզից դուրս էր բերվում և առիթ էր ձեռք բերվում հայերին պատերազմ վարելու անմարդկային մեթոդներում մեղադրելուն ուղդված աղմկահարույց արշավ սկսելու համար:

«Ամփոփելով վերը նշվածները` կարելի է փաստել, որ Խոջալուի բնակիչները դարձել են քաղաքական ինտրիգների ու Ադրբեջանում իշխանության համար պայքարի գերիներ, իսկ իշխանության եկած անձինք սույն ողբերգությունը դարձրել են շահադիտական քաղաքական կապիտալ` հեռու գնացող նպատակներով»,- եզրափակում է հեղինակը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:38
«Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայր կառուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծաղկաձորի ավագանու երեկվա նիստում քննարկել են «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ին Հանքավանի...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». Հաջորդ քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանը այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կհրավիրի: Դեկտեմբերի 3-ին...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կամաց-կամաց ազատվում է իր տեղակալներից։...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». ՆԳ նախարարությունում պաշտոնանկությունները շարունակական են լինելու
«Փաստ» թերթը գրում է. ««Վոթցափային պաշտոնանկություններից» հետո, երբ ՆԳ նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:...
Աղբյուր` Panorama.am
09:16
Բաց նամակ Աննա Հակոբյանին. Տգիտության դեմ պայքարելը ոչ թե նորաձև է, այլ վտանգավոր
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անւոշ Պողոսյանը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշին յանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որն...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է
Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար, քանզի նշում ենք մեր Եկեղեցու առաջին լուսավորիչների՝ Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախօրեին կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:00
17-ամյա Էլեն Բադալյանը դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող
17-ամյա Էլեն Բադալյանը 98 միավորով դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող։ Նա ստացել է հաղթանակը խորհրդանշող արձանիկը, 5մլն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». Իր հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ուշագրավ հաղորդագրությամբ հանդես եկավ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը: «ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
08:49
Հրդեհ Գյումրիում
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  նոյեմբերի 29-ին, ժամը 22:56-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ զտում է թիմը՝ հույս ունենալով, որ սա կբարձրացնի ՔՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունը երեկ խորհրդարանում արցախցիների քաղաքացիության հարցով...
Աղբյուր` Panorama.am
00:33
Անհնար է դարձել Սիրիայում ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խմբի գործունեությունը.ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական...
Աղբյուր` Panorama.am
23:24
Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանությունը սկսել է հատուկ տեխնիկա կիրառել ցուցարարների դեմ։ Հայտնում է newsgeorgia.ge-ն։...
Աղբյուր` Panorama.am
22:50
«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որի կյանքը փրկել չի հաջողվել
Նոյեմբերի 29-ին, ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ինչ աղմկահարույց օրակարգով է կառավարությունը դեկտեմբերի 3-ին ԱԺ արտահերթ նիստ գումարում
ՀՀ ԱԺ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
22:01
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե ցուցարարները ռազմավարական օբյեկտները արգելափակելու պլանների ունեն
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ հարկադրանքի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով կա մեկ տուժած
Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դուրս են բերվել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները
Մայր Աթոռից հայտնում են, որ կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը «Նոյեմբերի  29-ին՝ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:12
Վերին Լարսի անցակետը կրկին փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վանաձորում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Դեկտեմբերի 10-ից ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի
Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի...
Աղբյուր` Panorama.am
20:35
Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահոգ չլինե՞մ, հա՞․ Հովիկ Աղազարյան
 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից  փակ նիստի ավարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ադյո՞ք իր անձին անդրադարձ եղել է,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր․ ՔՊ
 Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
19:57
Բագրատ Սրբազանը վաղն ուղիղ եթեր կունենա
«Վաղը առավոտյան 11:00-ին ուղիղ եթեր կունենանք»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Բագրատ Սրբազանը։  Այլ մանրամասներ՝...
Աղբյուր` Panorama.am
19:44
Արդարադատության նախարարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}