Արմեն Ղազարյանը (Պզոն) չի մարսի Երրորդմասցի Լյովիկի սպանությունը. Սերգեյ Գալոյան

Նուբարաշենում մարտի 4-ին տեղի ունեցած քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) և նրա մերձավորների սպանությունը լավ ծրագրված, պրոֆեսիոնալ ու նաև պատվիրված սպանություն էր. վստահ է գրող-քրեագետ,  քրեական հեղինակությունների մասին գրքերի հեղինակ  Սերգեյ Գալոյանը:

«Իմ կարծիքով, սա պրոֆեսիոնալ և կազմակերպված սպանություն էր, որովհետև բոլոր նշաններն այդ մասին են խոսում: Գիտեք, սպանելուց հետո, եթե կրակել են, պետք է որ թողնեին հեռանային, բայց զենքերն ինչո՞ւ են շպրտել դեպքի վայրում: Միշտ վարձու, պատվիրված սպանությունների դեպքում զենքը թողում են տեղում: Դա սովորական դասական օրինակ է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերգեյ Գալոյանը:

Ըստ գրողի, սպանության մի քանի վարկած է շրջանառվում, և դրանցից մեկի համաձայն, սպանության հետքերը տանում են դեպի հեռավոր 2005 թվական, Երևանի Տէցի կռուգ, երբ փոխհրաձգության հետևանքով մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը, վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ:

«Հնարավոր է, որ այդ իրադարձության համար վրեժխնդրություն լինի, քանի որ այդտեղ ներկա ու մասնակից է եղել նաև Երրորդմասցի Լյովիկը», -հավելեց Գալոյանը:

Գրողի մյուս վարկածի համաձայն, հնարավոր է այս սպանության պատճառը նախորդ տարի Երրորդմասցի Լյովիկի ու Օշականցի Գևորիկի միջև եղած ընդհարումը լինի: Բայց, ըստ Գալոյանի, ինչ էլ եղած լինի սպանության հիմքում, միևնույնն է Երրորդմասցի Լյովիկի հորեղբայրը՝ այժմ ԱՄՆ-ում գտնվող Արմեն Ղազարյանը (Պզո) կատարվածը չի ների:

«Լևոն Ղազարյանը քրեական աշխարհում նկատելի ու կարևոր ֆիգուր էր, նա նաև ամենաճանաչված մարդկանցից մեկի՝ Պզոյի եղբորորդին է, իսկ գիտեք թե Պզոյի ափերը ուր են հասնում, ինչպիսի մակարդակների, եթե հաշվի առնենք, որ Պզոն դատապարտված էր 64 տարվա ազատազրկման և ազատ արձակվեց 18 ամիս նստելուց հետո և որ նրա փաստաբանը հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսն էր: Պզոյի դերը պետք չէ նվազեցնել: Նա չի մարսի, քանի որ քրեական աշխարհում պատվի խնդիրները, վրեժ լուծելը մի քիչ ավելի սրված են, քան մեզ նման մահկանացուների հարաբերություններում»,- նշեց Գալոյանը:

Երեկ «Առավոտ»-ը  մի տեղեկություն հրապարակեց, ըստ որի, այս սպանության մեջ կասկածվում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանը, որը հայտնի է որպես «Կյաժ Մարտուն», Էրեբունի համայնքում նրան անվանում են Մհերի նորաթուխ «քիլլեր»:

Այս կապակցությամբ Սերգեյ Գալոյանը դժվարացավ որևէ բան ասել, իսկ հարցին, թե «Կյաժը» այդքան հզո՞ր էր, որ նման քրեական հեղինակության դեմ նման քայլի գնար, Գալոյանը պատասխանեց. ««Կյաժի» անունը այդքան էլ չի հոլովվում «հզորների» շարքում, նկատելիների շարքում էլ նա չկա, բայց այստեղ մի բան կա՝ վարձակալության դեպքում ամեն ինչի էլ կարելի է գնալ: Այստեղ ուրիշ բան մտածել հնարավոր չէ: Լավ հետևել են, որ պետք է գնան «Նուբարաշեն» կալանավայր, ներս են մտել, չեն տեսել, հետևել են ուրիշի Ժիգուլի մեքենայով և այլն»:

Ինչ վերաբերում է այս սպանությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը քննչական կոմիտեի վարույթից Ազգային Անվտանգության ծառայության վարույթ փոխանցելուն, ապա Գալոյանի կարծիքով, դրա կարիքը չկար:

«Սրանք քրեական հեղինակությունների ընդհարումներ են և զարմանալի է, որ դրանով զբաղվում է ԱԱԾ-ն, այն դեպքում, երբ Գյումրիում կատարված Ավետիսյան ընտանիքի սպանության գործով հենց պետք է ԱԱԾ-ն զբաղվեր», -նկատեց մեր զրուցակիցը:

Միաժամանակ, ըստ Գալոյանի, իրավապահները ցանկության դեպքում կարող են բացահայտել:

«Իսկ եթե շահագրգռված անձինք լինեն մեջը, ապա գործը կարող է փակուղում հայտնվել: Բայց մի բան էլ կա՝ եթե զոհվածների թվում Արմեն Ղազարյանի զարմիկն է, ապա ինձ թվում է, բացահայտում կլինի», -եզրափակեց Գալոյանը:

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում կատարված սպանության հետևանքով մահացել էին Դրաստամատ Հակոբջանի Թադևոսյանը, Լևոն Միհրանի Ղազարյանը, ով քրեական հեղինակություն է և հայտնի է որպես Երրորդմասցի Լևոնիկ և Մեսրոպ Ալեքսանդրի Նազարյանցը: 3 անձանց սպանության դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով՝ ՀՀ քր. Օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին մասի՝ (մեկից ավելի անձանց սպանություն) և 235 հոդվածի՝ (ապօրինի զենք պահելը) հատկանիշներով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}