Իրանի ԱԳ նախարարը ներկայացրել է իր և Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպման արդյունքները
«Մոտեցել ենք միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների վերջին փուլին»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Շվեյցարիայի Լոզան քաղաքում միջուկային խնդրի շուրջ Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած 6-րդ հանդիպման արդյունքներին, մասնավորապես նշել է. «Բանակցությունները չափազանց խճճված են, մենք ինտենսիվ քննարկումների կարիք ունենք: Դա շատ լավ նշան է, որ մենք ակտիվ բանակցային փուլում ենք, ինչը նշանակում է, որ մենք ինչ-որ տեղ հասնում ենք»:
Շարունակելով խոսքը՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է. «Շատ լավ առաջ ենք ընթանում, սակայն դեռ շատ գործեր ունենք անելու, դեռ ճանապարհ ունենք անցնելու: Դեռ չենք կարող ասել, որ ընդհանուր մոտեցում ունենք, քանի որ առջևում դեռ մեծ անելիքներ կան»:
Այն հարցին՝ թե ինչքա՞ն ժամանակ Լոզանում կշարունակվեն բանակցությունները, Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է, որ այնքան ժամանակ, քանի դեռ դրանց կարիքը լինի:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումներ՝
Ջեն Պսակի. Նեթանյահուի հաղթանակը չի կարող ազդել Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունների վրա
Իրանը և «5+1 խումբը» միջուկային խնդրի տեխնիկական հարցերի շուրջ 90 տոկոսի շուրջ համաձայնություն են ձեռք բերել
Հասան Ռոհանի. Անցել է պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու ժամանակաշրջանը
Իրանի ԱԳՆ.Պայմանավորվածություն կա՝ մինչև մարտի վերջ գտնել միջուկային խնդրի լուծման ուղիները