Հարցազրույցներ 12:24 19/03/2015

Թուրք լրագրողի հարցը նախագահին. Ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք համարել Թուրքիայի հետ հարաբերություններում(վիդեո)

Մարտի 18-ից 20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջանակներում արտասահմանցի լրագրողները  բազմաթիվ հարցեր են ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Panorama.am-ը ներկայացնում է թուրքական «Today's Zaman» լրատվական կայքի քաղաքական մեկնաբան Սերվեթ Յանաթմայի հարցն ու նախագահ Սարգսյանի պատասխանն՝ ամբողջությամբ:

-Պարոն նախագահ,Դուք խորհրդարանից հետ եք կանչել հայ-թուրքական արձանագրությունները: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնականապես կասեցվել է, և արձանագրություններն այլևս իրավական ուժ չունեն: Երկրորդ հարցս. Թուրքիայի վարչապետ Էրդողանը անցած տարի հետաքրքիր հայտարարություն արեց, թույլ տվեք մեջբերեմ` «Դուք չեք հավատա, թե ինչեր են իմ մասին ասում, նրանք ասում են, որ ես վրացի եմ, նրանք անգամ ավելի տգեղ բաներ են ասում, որ ես հայ եմ, բայց ես թուրք եմ»: Ի՞նչ եք մտածում այդ հայտարարության մասին:

-Ես ավելի զուսպ կգտնվեմ և իմ ցանկացած պատասխանը հրապարակավ չեմ հնչեցնի, բայց ոչ թե այն պատճառով, որ քննադատության կենթարկվեմ, այլ ուղղակի իմ էությանը դեմ է: Ես երբեք որևէ պարագայում չեմ ասել որևէ վատ խոսք ոչ ադրբեջանցի, ոչ էլ թուրք ժողովրդների մասին և երբեք չեմ ասելու, որովհետև մեր դժվարին պատմության ընթացքում շատ են եղել դեպքեր, որ որոշ թուրքեր և ադրբեջանցիներ իրենց պահել են շատ ավելի արժանապատիվ, քան որոշ հայեր: Սա զուտ հաճոյանալու համար չեմ ասում, ես ասում եմ առաձին փաստեր հաշվի առնելով: Պատմությանն այդպիսի փաստեր շատ են հայտնի, օրինակ՝ ներկայում Ձեր թերթի պահվածքը՝ կապված Ցեղասպանության հետ, իմ կարծիքով, շատ մեծ հարգանքի է արժանի: Ես գլուխ եմ խոնարհում Ձեր թերթի այն աշխատակիցների առջև, ովքեր նման պայմաններում համարձակվում են այդպիսի հոդվածներ տպագրել:

Հավատացած եղեք, որ շատ հայեր դա տեսնում և գնահատում են, շատ հայեր այդ հարցում մտածում են ինձ նման: Դա չափազանց կարևոր հանգամանք է: Օրինակ, ինչպե՞ս կարելի է գլուխ չխոնարհել այն երիտասարդների առջև, ովքեր ապրիլի 24-ին դուրս են գալիս Ստամբուլի և Անկարայի փողոցներ և պահանջում են թուրքական գործող իշխանություններից Ցեղասպանության ճանաչում: Իհարկե, հարգանքի արժանի են: Գիտեք, այս պարագայում մի լրացուցիչ հանգամանք է մշտապես ճնշում Թուրքայի ղեկավարությանը: Մնացած բոլորի մասին կլռեմ, բայց մի հանգամանք կա և այդ հանգամանքը Ադրբեջանի հանգամանք է, Ադրբեջանի ճնշումն ու գործոնն է:

Տարիներ առաջ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանին մեկուսացնելու քաղաքականության մասին և բնական է, որ իր այդ ծրագիրն իրականացնելու համար նա հսկայական միջոցներ է գործադրել  և գործադրում: Պատահական չեմ համարում, որ այդ քաղաքականության արդյունքները որոշ չափով մենք տեսնում ենք Թուրքիայում: Ես վստահ եմ, որ եթե չլիներ ադրբեջանական այդ գործոնը, արձանագրություններն արդեն վավերացված կլինեին: Ես նորից եմ ասում՝ կան այլ գործոններ, որոնց մասին հիմա չեմ ուզում խոսել, բայց այս գործոնը, կարծում եմ, շատ էական է:

Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա խորհրդարանից հետ կանչելով՝ ես չեմ սպանել արձանագրությունները և, ինչպես ասացի, հաշտեցման պատուհանը չեմ փակել: Դա իրավական ակտ չէր, այլ քաղաքական ակտ էր, որովհետև իրավական ակտը պահանջում էր հրամանագիր և այդ հրամանագրով ես կարող էի հետ կանչել ստորագրությունները արձանագրություններից, այլ ոչ թե արձանագրությունները՝ խորհրդարանից: Այս քայլերով մեկ անգամ ևս ուզում էի Թուրքայի ղեկավարության ուշադրությունն այս փաստի վրա հրավիրել: Հրավիրել նաև այն երկրների ղեկավարների, պաշտոնատար անձանց ուշադրությունը, ովքեր մեզ սատարում էին, ովքեր համոզված էին, որ եթե առանց նախապայմանների մենք փորձենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, ապա, անկասկած, թուրքական կողմը կգնա դրան, բայց, ինչպես տեսանք՝ ոչ ոք մեզնից լավ չէին ճանաչում Թուրքիայի այսօրվա ղեկավարներին:

Ի սկզբանե, մենք ասում էինք, որ այս ճանապարհը` բանակցությունները, կարող են ունենալ երկու հետևանք, երկու ավարտ. առաջին՝ հարաբերությունների հաստատում, ինչը բխում է մեր շահերից և երկրորդ՝ ուղղակի ձախողվում, ինչը որ եղավ՝ իմ կարծիքով: Բայց այս ձախողման մեջ էլ մենք մեզ համար օգտակարություն ենք տեսնում: Չեմ կարծում, որ միջազգային հանրությունում այլևս կան մարդիկ, առավել ևս՝ ազդեցիկ և տեղեկացված, էլ չեմ ասում պետությունների ղեկավարների մասին, ովքեր այլևս որևէ կասկած ունեն, թե ում պատճառով չի բացվում 21-րդ դարի վերջին փակ սահմանը, այդ մարդիկ այլևս կասկած չունեն՝ փակ լինելու պատճառը մենք չենք, այլ Թուրքիան է: Մենք երբեք Ցեղասպանության ճանաչումը նախապայման չենք համարել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցում:

Մենք ցանկանում ենք հարաբերություններ ունենալ, որովհետև ի վերջո մեզնից որևէ մեկն այս տարածաշրջանը չի լքելու: Մենք չենք ընտրել, ես չեմ ընտրել և ոչ էլ Էրդողանն է ընտրել այս տարածաշրջանն իր ժողովրդի համար, ուստի մենք պետք է կարողանանք ղեկավարվել համակեցության կանոններով, մենք պետք է կարողանանք ըմբռնել, հասկանալ, ճիշտ գնահատել մեր անցած ճանապարհը, առերեսվել մեր պատմությանը՝ և մենք, և թուրք ժողովուրդը: 

Նախորդող հրապարակումներ՝
Գերմանացի լրագրողի հարցը՝ նախագահին. Գերմանիայի հորդորը թուրքերին կլինի մի ժողովրդի հորդոր, որն այդ դժվար ճանապարհն անցել է

Իտալացի լրագրողի հարցը՝ Սերժ Սարգսյանին. Վերջին տարիներին հայ-իտալական տնտեսական համագործակցությունն ամրապնդվել է (տեսանյութ)

Ֆրանսիացի լրագրողի հարցը՝ նախագահին. ԵՏՄ-ին անդամակցնելու որոշումը կայացվել է ելնելով զուտ պրագմատիկ հաշվարկներից (տեսանյութ)

Ռուս լրագրողի հարցը՝ նախագահին. Հայկական բանակը մարտունակ է և պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության (տեսանյութ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:56
Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
«Դուք գիտեք, որ ես խոսքի ազատության կողմնակից եմ և եթե որևիցե մեկի մոտ հարցեր է առաջացել, թե ինչու այս կամ այն անձի հայտարարությունները...
Աղբյուր` Panorama.am
12:32
Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան Գեղամյան
«19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։Սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով»
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում երեկ Թուրքիային հանձնած հանցագործների մասին
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են նոր մանրամասներ հայտնել երեկ Թուրքիայի իրավապահ մարմիններին արտահանձնած հանցավոր խմբավորման անդամների մասին։...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲԴԽ անդամի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am
09:50
Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թ. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան
«Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի»:
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս հայհոյանքների հեղինակին ՔՊ-ն առաջադրում է ԲԴԽ անդամ
Ազգային ժողովի խորհրդի նիստում հաստատվել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի և հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 20-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
ՀԱԿ. Անընդունելի է Մինսկի Խմբի համանախագահողների ու Հայաստանի իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը գերեվարված Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է....
Աղբյուր` Panorama.am
08:50
Մահացել է Պապիկյանի պապիկը
Մահացել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:...
Աղբյուր` Panorama.am
08:34
Հանրապետության ճանապարհներին ձյուն է, բուք ու մերկասառույց
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հունվարի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Խոշոր վթար Վեդի-Երևան ավտոճանապարհին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 20-ին, ժամը 04:57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
23:06
Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}