Ես հակաթուրք չեմ մնում, քանի որ դրանց հետ մենք մի օր պտի լեզու գտնենք. Հրանտ Բագրատյան
«Այս հայտարարության նախագիծը սուր ծայրով ուղղված է Օսմանյան Կայսրության դեմ, և դա նորմալ է: Բայց այդ հայտարարության մեջ Հայաստանի Ազգային ժողովի հումանիստական կեղցվածքը պետք է լինի առանցքում, ոչ թե թուրքերին դեմ լինելը: Իսկ դուք ասում եք՝ եկեք թուրքերի դեմ հայտարարություն ընդունեք: Կան արժեքներ, որոնք բացարձակ են ու վերջ»,- այսօր Ազգային ժողովում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա հիշեցրեց, որ իր՝ վարչապետ լինելու տարիներին Հայաստանը պատերազմ է ապրել, ասաց, որ հարգում է պատերազմի մասնակիցներին ու հայտարարեց. «Բայց այդքանից հետո ես հակաթուրք չեմ մնում, քանի որ դրանց հետ մենք մի օր պտի լեզու գտնենք: Մենք չենք կարող բնակարան փոխել: Մենք պետք է այսպիսի հարցադրում դնենք՝ այս Հայոց պետությունը, այս Ազգային ժողովը դեմ է այդպիսի երևույթներին: Վերջին հաշվով, լսեք, եթե մենք անընդհատ մեզ դրդում ենք թուրքերին հայհոյելու, ապա դեմ լինելով թուրքերին, ստիպված ենք միշտ կողմ լինել մյուսին: Դա լավ բանի չի բերի», -հավելեց ԱԺ պատգամավորը՝ առաջարկելով փաստաթղթում մի կետ ընդգրկել, որի համաձայն ցեղասպանությունների դատապարտումը շարունակական է լինելու:
Նրա խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը պետք է լինի Ցեղասպանության ճանաչումը, այլ ոչ թե պատմական արդարության վերականգնումը: «Դա լրիվ ուրիշ բան է: Ինչո՞ւ եք հող ուզելով ջրում ցեղասպանության ճանաչման գործընթացը: Այսօր ինձ հետաքրքրում է ցեղասպանության ճանաչումն ու Ղարաբաղը: Դուք հող եք ուզում, Ղարաբաղը
չեք ուզում»,-նշեց Բագրատյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Քրդերի նկատմամբ Թուրքիայում ցեղասպանություն չի կատարվել. Գուրգեն Արսենյան
Ցեղասպանությունը հերքելու համար քրեական հետապնդում նախատեսող մոտեցումը ապագա չունի. Մարուքյան
«Կոմպրոմիսային փաստաթուղթ». Հայաստանի խորհրդարանը պատրաստ է ընդունել հույների ու ասորիների ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին