Քրդերի նկատմամբ Թուրքիայում ցեղասպանություն չի կատարվել. Գուրգեն Արսենյան
«Ես պատմաբան չեմ, սովորական մարդ եմ, որը դատապարտում է ցեղասպանություն երևույթը: Այդ մասին յուրաքանչյուր քաղաքացի պետք է խոսի», -այսօր Ազգային ժողովում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:
Նշենք, որ նախագիծը ներկայացնող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այն «կոմպրոմիսային փաստաթուղթ» էր որակել, քանի որ ներկայացվել է ԱԺ բոլոր խմբակցությունների ստորագրությամբ:
Նրա խոսքով, բոլորը պետք է դեմ լինեն «ինչ-ինչ պատճառներով» ազգերի մշակութային ժառանգությունը ոչնչացնելուն:
Շարունակելով ելույթը նա վստահորեն պնդեց, որ Թուրքիայում քրդերի նկատմամբ ցեղասպանություն տեղի չի ունեցել:
«Ոչ, քրդերի նկատմամբ Թուրքիայում ցեղասպանություն տեղի չի ունեցել: Եղել է բռնություն նրանց նկատմամբ, երբ քրդական էթնիկ տարրը որոշակի հարցադրումներ էր անում: Չի կարող ցեղասպանության հետևանքով երկրի բնակչության 25 մլն մարդը լինի այդ էթնոսի ներկայացուցիչ: Քրդերի նկատմամբ ցեղասպանություն չի եղել: Հիմա Թուրքիայում 25 մլն քուրդ է ապրում»,- պնդեց Արսենյանը:
Նրա խոսքով, դավանաբանական հիմքով քրիստոնյա բնակչության ոչնչացում է տեղի ունեցել:
Նախորդող հրապարակում՝
«Կոմպրոմիսային փաստաթուղթ». Հայաստանի խորհրդարանը պատրաստ է ընդունել հույների ու ասորիների ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին