Ադրբեջանը շուրջ 30 միավոր տանկ է մոտեցրել Իրանի սահմանին. ԻԻՀ ԶՈւ արձագանքը
«Ադրբեջանը շուրջ 30 միավոր տանկ է մոտեցրել Իրանի սահմանին»,-այդ մասին նշված է իրանական «Արաննյուզ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանին և Ադրբեջանին սահմանակից բնակավայրերի բնակիչների հաղորդմամբ` այս օրերին Ադրբեջանի բանակին պատկանող շուրջ 30 միավոր տանկ, որոնցից մի մասն իսրայելական արտադրության են եղել, մոտեցել են Իրանին սահմանակից Բիլե Սավար և Փարս Աբադ շրջաններին, այնուհետև որոշ ժամանակ անց դրանք տեղաշարժվել են այնտեղից և տեղակայվել Ադրբեջանի Իմիշլի քաղաքի շրջակայքում:
Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարը, արձագանքելով վերը նշված տեղեկատվությանը, մասնավորապես նշել է. «Որպես ԶՈւ ստորաբաժանում` մեր պարտականությունն է հսկել Իրանի Իսլամական Հանրապետության ողջ սահմանները, ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ շարժերի վերաբերյալ մենք տեղեկատվություն չունենք, մենք հսկում ենք մեր սահմանները, և, որևէ վտանգի կամ սպառնալիքի ի հայտ գալու դեպքում մենք ժամանակին կհակազդենք»:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով ադրբեջանաիսրայելական ռազմական համագործակցությանը, մասնավորապես նշել է. «Բաքվից շուրջ 50 կմ հեռավորության վրա գտնվող Սիթալչայի ռազմակայանն Իսրայելի տրամադրած շուրջ 1.5 միլիարդ դոլարի դրամաշնորհով վերջերս վերանորոգվել է և շահագործման է հանձնվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին