Բաքվում հեռացրել են Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադրի միակ կիսանդրին
Բաքվում ադրբեջանական պետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի միակ կիսանդրին հանել են` դրա փոխարեն տեղադրելով Հեյդար Ալիևինը: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական «Հաքքին.ազ» տեղեկատվական պորտալը, գրում է «Ազադլիգ» թերթը:
«Էմին Ռասուլզադեի կիսանդրին Բաքվի մետրոպոլիտենի «Բակմիլ» կայարանին կից էր: Այսօր մետրոպոլիտենի ղեկավար Զաուր Հուսեյնովի հրամանով` կիսանդրին հանվել է և տարվել անհայտ ուղղությամբ»,- ասված է հրապարակման մեջ:
Թերթը գրում է, որ ինչ-ինչ նկատառումներից ելնելով` Բաքվի մետրոպոլիտենի ղեկավարն անհնարին է համարում Հեյդար Ալիևի կիսանդրու կողքին Ռասուլզադեի կիսանդրու առկայությունը:
Հիշեցնենք, որ 1992-1993 թթ. Ադրբեջանի մի շարք շրջաններում գործադիր իշխանության կառույցների նստավայրերին կից տեղադրվել էին Ռասուլզադեի կիսանդրիները: Ավելի ուշ դրանք հեռացվել էին զանազան պատրվակներով: Մասնավորապես, 2000 թվականին Ադրբեջանի Աղջաբեդի շրջանում` գործադիր իշխանության նստավայրին կից, տեղադրված Ռասուլզադեի կիսանդրին հանվել է վերականգնողական աշխատանքների պատրվակով, սակայն դրա փոխարեն կիսանդրին պարզապես թաղել են հողի տակ:
Ադրբեջանի յուրաքանչյուր շրջանում տեղադրված են նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձաններ: Բացի այդ, Ադրբեջանում Հեյդար Ալիևի անունն են կրում 60 թանգարան, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական գաղամուղը, միջազգային օդակայանը, պողոտան և ալն:
Նյութեր թեմայի շուրջ`
Մեքսիկայում կապամոնտաժվի Հեյդար Ալիևի արձանը
Ադրբեջանցի պրոֆեսոր. Ադրբեջանցիների բոլոր դժբախտությունները կապված են Հեյդար Ալիև գործոնի հետ
Հեյդար Ալիևի արձանը իսկական գլխացավանք է դարձել Մեխիկոյում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին